
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները կհանդիպե՞ն

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների միջև շփումներ տեղի կունենան:
Haqqin.az-ին «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևը փոխանցել է, որ «Ինչպես խաղաղությունն ու վստահությունը կարող են նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը» վերտառությամբ կլոր սեղանն անցկացվելու է ԵՄ աջակցությամբ։
Ըստ տեղեկատվության, ադրբեջանական կողմից միջոցառմանը կմասնակցի Մեհման Ալիևը, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլդար Նամազովը և կառավարության ներկայացուցիչներ:
Հայ մասնակիցների մասին տեղեկություններ ադրբեջանական լրատվամիջոցին հայտնի չեն:
Մեհման Ալիևը նշել է, որ սեմինարը բաղկացած է լինելու երկու հատվածից, առաջինում սպասվում են երկկողմ շփումներ, իսկ երկրորդում՝ շփումներ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Որպես ուշագրավ հանգամանք՝ ադրբեջանական աղբյուրը նշում է, որ նման սեմինարի անցկացման մասին տեղեկատվություն չկա ո՛չ վրացական, ո՛չ հայկական լրատվամիջոցներում: