Բաժիններ՝

Մինսկ է ժամանել ռուսաստանյան ԲՏՌ-82Ա-ի առաջին խմբաքանակը

Մինսկի Օզերիշչե երկաթուղային կայարան է ժամանել Ռուսաստանի Արզամասի մեքենաշինական գործարանի ԲՏՌ-82Ա զրահամեքենաների առաջին խմբաքանակը: Այդ մասին ԲԵԼՏԱ-ի հայտնել են պաշտպանության նախարարությունում։

Նոր զրահատեխնիկայի հիմնական մասը կանցնի 120-րդ առանձին մեխանիզացված բրիգադի 72 ՈւԿՋ-ին եւ Բելառուսի ռազմական ակադեմիային: Վերազինումն անցնում է պլանային կարգով՝ մեխանիզացված բրիգադների թրթուրավոր զրահատեխնիկան անվավորով փոխարինելու համար: ԲՏՌ-82Ա-ի ստացված խմբաքանակի վրա տեղակայված են բելառուսական արտադրության «Ագաթ-Սիստեմ» կապի միջոցները եւ «Պելենգ» նշանոցները:

Բացի ԲՏՌ-82Ա-ից, Բելառուս են ժամանել նաեւ ԲՐԵՄ-Կ-ի երկու միավոր: Դրանք նախատեսված են 120-րդ եւ 6-րդ առանձին մեխանիզացված բրիգադների հանդերձման համար: Զրահատեխնիկայի երկրորդ խմբաքանակն սպասվում է նոյեմբերին: ԲՏՌ-82Ա-ն անվավոր զրահատեխնիկայի նորագույն ռուսաստանյան նմուշն է, որը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի սպառազինություն է ընդունվել 2013 թվականին եւ եկել է փոխարինելու խորհրդային ԲՏՌ-80-ին: Այս մոդելի զրահամեքենաները նաեւ օգտագործվում են Ադրբեջանի եւ Ղազախստանի բանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս