
«Ադրբեջանական քարոզչական քաղաքականությունը հետպատերազմական փուլում առավել ագրեսիվ բնույթ է ստացել»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական քարոզչական քաղաքականությունը հետպատերազմական փուլում առավել ագրեսիվ բնույթ է ստացել։
Մի կողմից դա բխում է Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության բնույթից, մյուս կողմից՝ Հայաստանից հակազդման քայլերի բացակայությունից։
Հակազդեցության բացակայությունն ակնհայտ դրսևորվում է ոչ միայն քաղաքական, դիվանագիտական հարթությունում, այլ նաև տեղեկատվական/քարոզչական դաշտում։
Տեղեկատվական ռիսկերի կառավարման ճգնաժամը նոր՝ խորը բնույթի խնդիրների է հանգեցնելու, որը սուր դրսևորումներ է ունենալու ամենատարբեր ուղղություններում»։