
Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը հանդիպե՞լ են. aravot.am

ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպանի մեքենան երեկ տեսել են ՀՀԿ գրասենյակի մուտքի մոտ։ ՌԴ դեսպանի՝ ՀՀԿ-ում ունեցած հանդիպման մասին, սակայն, պաշտոնական հաղորդագրություն չեղավ: Aravot.am–ին հասած տեղեկություններով, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպման օրակարգը հագեցած է եղել. քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Քննարկման հիմնական թեման, սակայն, վերաբերել է տարածաշրջանային զարգացումներին եւ հնարավոր մարտահրավերներին:
Aravot.am-ը փորձել է այս տեղեկությունը ճշտել ՀՀԿ գրասենյակից: Մեր զրուցակից ՀՀԿ-ականները, սակայն, չեն մկնաբանել տեղեկությունը: