2020թ. նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 մլրդ դրամին. Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Արցախի Հանրապետությանը 13 մլրդ 473 մլն դրամ տրամադրելու մասին որոշումը: Ինչպես նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ֆինանսական միջոցները նախատեսված են հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի, ինչպես նաև բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի ֆինանսավորման, կուտակային հատկացումների, կապիտալ ներդրումների, էկոնոմիկայի, գյուղատնտեսության, ինչպես նաև կենսական նշանակության՝ կառավարության այլ ծրագրերի իրականացման համար:
Հարցը ներկայացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը միջամտեց՝ լրացնելով, թե Արցախին տրամադրվող ֆինանսական միջոցների սոցիալական աջակցության տրամաբանությունը պետք է փոխել:
«Այս որոշմամբ, 2020թ. նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը, ըստ էության, մոտենում է 100 մլրդ դրամին, և սա շատ կարևոր է, և մենք շարունակելու ենք այս գործընթացը մի նկատառմամբ, որ մենք զուտ սոցիալական աջակցության տրամաբանությունը պիտի ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման տրամաբանությամբ՝ տնտեսական գործունեությունը և ակտիվությունը Արցախում խթանելու նպատակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում