«Տեղյակ չեմ ու ոչ էլ այդ ճանապարհին նման մեքենաներ եմ նկատել». Գորիսի փոխքաղաքապետը՝ թուրքական համարանիշերով մեքենաների մասին

Այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներից մեկը՝ «SisMasis»-ը, լուսանկար էր տարածել՝ կից գրելով, որ Վայք-Գորիս ճանապարհին թուրքական համարանիշերով մեքենաներ կան։

168.amի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Կամո Քոչարյանն ասաց, որ նման տվյալներ չունի, թե Գորիսի ճանապարհին թուրքական մեքենաներ կան։

«Ես տեղյակ չեմ ու ոչ էլ այդ ճանապարհին նման մեքենաներ եմ նկատել, հետևաբար՝ հարցի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել»,- նշեց Կ. Քոչարյանը։

Հարցին՝ բնակիչներից ահազանգ չի՞ ստացել, որ ճանապարհին թուրքական պետհամարանիշերով մեքենաներ կան, Կամո Քոչարյանը պատասխանեց, որ իրեն նման տվյալներ չեն հասել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930