
ԱԴԾ-ն ահաբեկչական գործողություն է կանխել Վլադիվոստոկում

Վլադիվոստոկում կանխել են այն գրոհը, որը պլանավորել էր տեղի նեոնացիստը: Այդ մասին հաղորդել են Անվտանգության դաշնային ծառայությունում (ԱԴԾ):
«Ձերբակալվել է տարածաշրջանային «…» «Պրիմորիեյի աջեր» միավորման՝ 2000 թվականին ծնված պարագլուխը, որը ահաբեկչական գործողության նախապատրաստում էր իրականացնում ինքնաշեն պայթուցիչ սարքի օգտագործյամբ»,-ասվում է մամուլի տեղեկագրում: Արմատականը ցանկացել է ազդել Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության վրա, հավելել են մամուլի ծառայությունում: Նրա տան խուզարկության ժամանակ գտել են պայթանյութի սինթեզման համար բաղադրիչներ, ինքնաշեն ռումբի պատրաստման եւ կիրառման հրահանգներ, ինչպես նաեւ չորս դանակ: Նաեւ առգրավվել է աջարմատական խմբավորման կանոնադրությունը, որը «պարունակում է բռնի բնույթի հանցագործությունների կոչեր»:
Հարուցվել է քրեական գործ ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ: «Պրիմորիեյի աջերի» մասին ավելի վաղ ոչինչ հայտնի չի եղել: Որոնումը «Յանդեքս»-ում միայն մեկ հիշատակում է տալիս «ՎԿոնտանտե»-ի օգտատերերից մեկի էջում: Վերջին օրերին սա արդեն նեոնացիստների կողմից երկրորդ պատրաստվող ահաբեկչությունն է, որի խափանման մասին հայտարարում է ԱԴԾ-ն:
Սեպտեմբերի 27-ին հատուկ ծառայությունը հաղորդել է Ուֆայում անօրինական խմբավորման հինգ մասնակիցների ձերբակալության մասին: Դրա հետ մեկտեղ մանրամասները չեն բացահայտվել. հայտնի է միայն, որ երիտասարդները ձերբակալվել են, նրանց մոտ գտել են պայթանյութ եւ դրա բաղադրիչներ, հրահանգներ, սառը զենք եւ Երրորդ ռայխի պարագլուխների ու Ստեփան Բանդերի դիմանկարները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: