«Թալիբան» աֆղանական իսլամական շարժումը ԱՄՆ-ին մեղադրել է Աֆղանստանի օդային տարածությունը խախտելու մեջ։
«Դու արա, մի սպասիր, որ Իրանը բան անի, դու պետք է անես, անողը դու պետք է լինես: Իրանն էլ հանկարծակի կհիշի, որ դու Իրանի վարչական, թեկուզև 19-րդ դարի վարչական կազմի մասնիկն ես՝ Երևանի խանություն ես, ոչ թե Հայաստանի Հանրապետություն… ասում են՝ Իրանը զորքերը քաշել է դեպի Կովկասի Թաթարստան, դու ի՞նչ կապ ունես դրա հետ»,- հարցով ավարտեց միտքը քաղաքագետը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սիրիայում ռուս-թուրքական գործողություններին:
Ադրբեջանագետի կարծիքով՝ մենք դեռ անկման մեջ ենք, հատակին չենք հասել, հետևաբար՝ հնարավոր չէ կանգնեցնել մեր անկումը, պետք է սպասել, մինչև հասնենք հատակին, որ նորից սկսենք բարձրանալ: Իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունն այս ճանապարհին:
Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան երկրորդ փուլի արդյունքներով ընտրվել է երկրի կառավարող կուսակցության ղեկավար, նա կդառնա Ճապոնիայի նոր վարչապետը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին:
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի hետ:
Պետական դավաճանը չի կարող պետական դավաճանության համար ինչ-որ մեկին բացահայտի, մեղադրի. Ադիբեկյան:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման համար, դե ֆակտո լքում է ինքնամեկուսացման ռեժիմը:
Թուրքիան դնում է նույն նախապայմանները, որից հրաժարվել էր Հանրապետականը և Սերժ Սարգսյանը. Շաքարյանց:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հույս է հայտնել, որ եթե Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագիր ստորագրվի, այն խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին:
Սերգեյ Շոյգուն, Սերգեյ Լավրովը, Ելենա Շմելյովան եւ Դենիս Պրոցենկոն չեն ընդունել պատգամավորական մանդատները: Այդ մասին վկայում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման նախագիծը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ժամանել է ՌԴ Սոչի քաղաք:
2020թ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը դարձել են մեր ազգային խայտառակության ժամանակահատվածը. Շաքարյանց:
Մեզ պաշարել են, հիմա է իրական բլոկադան, շրջափակումը. Սերգեյ Շաքարյանց:
Այս թրքացածների խունտան խոստացածի մի մասն է տվել, գերխնդիրը Սյունիքի միջանցքն է․ ռազմական փորձագետ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց գործառույթների շրջանակներում ամեն ինչ անում են, որպեսզի բեռնափոխադրումները ՀՀ տարածքով իրանցի վարորդների կողմից իրականացվեն հնարավորինս հարմարավետ, մաքսային տերմինալներով նույնպես սպասարկումն իրականացվի հարմարավետ։
Արմինե Ադիբեկյանը՝ 44-օրյա պատերազմի տարելիցի, ադրբեջանցիների սադրանքների մասին. ՈւՂԻՂ:
Սեւծովյան նավատորմի ծովային ավիացիայի Սու-30ՍՄ եւ Սու-24Մ ինքնաթիռների անձնակազմերը գործնական ռմբանետում են կատարել Ղրիմի զինափորձարանում: Այդ մասին հայտնել է Սեւծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժնի պետ 2-րդ աստիճանի կապիտան Ալեքսեյ Ռուլյովը:
Չինաստանը շահագրգռված է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների հնգյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա)՝ որքան կարելի է ավելի շուտ գագաթնաժողովի անցկացմամբ, բազմաթիվ հարցեր են կուտակվել քննարկման համար:
Խորհրդարանում «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» աշխատանքային քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասաց, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո երկու երեխայի դպրոց չեն ընդունել՝ պատճառաբանելով թե օնլայն գրանցման խնդիր կա, միայն իրենց միջամտությունից հետո են երեխաներին ընդունել դպրոց։
Քարվաճառը վերցնելն անհնարին էր․ Քարվաճառում մերոնք անգամ առաջ էին գնացել․ Դավիթ Ջամալյան:
Սերգեյ Շաքարյանցը՝ 44-օրյա պատերազմի տարելիցի, ադրբեջանցիների սադրանքների մասին. ՈւՂԻՂ:
Այսօր խորհրդարանում «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ասաց, որ Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հրադադարից հետո շարունակվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի դեպքերը։
Ռուսաստանը տեսավ՝ գտնվել է մեկը, որ պատրաստ է Շուշին հանձնի, փորձեց մյուս հատվածների կորուստը կանխել:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ»՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի մասնակցությամբ։
Մենք պիտի սկսենք մտածել՝ այս բանաձևի ինչ հայանպաստ հետևանքներ ենք ուզում. Դավիթ Ամիրյան:
ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին ապացույցներով ներկայացրել է գերիների հետ կապված հարցերը. Մանուկյան:
Եթե նոյեմբերի 9-ին իշխանափոխություն լիներ՝ պատկերն այլ կլիներ․ Դավիթ Ջամալյան: