Սյունիքը դառնում է շատ վտանգավոր բախման կետ. այն կարող է հրահրվել դրսի ուժային կենտրոններից
Ճապոնիան մտադիր է լուծել չորս կղզիների՝ Կունաշիրի, Շիկոտանի, Իտուրուպի եւ Հաբոմայիի հարցը եւ հաշտության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ:
Նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ հայտարարել է, թե իրենց ասում են, որ Սյունիքը մաս-մաս հանձնում են։
Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինն առաջարկել է ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստն անցկացնել 2022 թվականի մայսին Նուր Սուլթանում:
Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքիի հետ։
Միգրանտների խումբը Բելառուսից «Բրուզգի» անցակետով ճեղքել-անցել է Լեհաստան: Այդ մասին հաղորդել է Sputnik Բելառուսը: «Փախստականները վնասել են փշալարերով արգելափակոցը , Լեհաստանի ոստիկանությունն ամեն բան տեսագրել է»,-ասվում է գործակալութ5ան Telegram-ալիքում:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 10-ին դասախոսությամբ է հանդես եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների և խաղաղության կենտրոնում:
Այս հարցում ռեժիսորները քիչ են տարբերվում քաղաքական գործիչներից`հանդիսատեսն է մեղավոր: Չի գալիս, չի նայում: Կործանված, «մեծ արվեստ» չհասկացող ապերախտ հանդիսատես։
Մարդիկ փողոցում մեր ընտանիքների գնդակահարությունն էին բեմադրում. Փաշինյանը՝ ՔՊ դրամահավաքի երեկոյում:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Հայաստանի կապիտուլյացիոն ռեժիմը չի բանակցել միջանցքի հարց, ապա ինչպե՞ս հասկանալ վարչապետի աթոռին բազմած անձի հայտարարությունը, թե կարելի էր խուսափել ադրբեջանական մաքսակետերի տեղակայելուց, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։
«Սա ի՞նչ է, եթե ոչ՝ քաղաքական հետապնդում, այլ գնահատական ես ուղղակի չունեմ։ Որոշումը կստանանք, խափանման միջոց կալանավորման դեմ բողոք միջնորդություն կներկայացնենք, թեև հույսը չնչին է, բայց կներկայացնենք»,- եզրափակեց Արմեն Մելքոնյանը։
ԱԺ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ՈւՂԻՂ:
Գորիս-Կապան միջպետական ճանապարհն ամբողջությամբ թշնամուն տալուց, դրանից բխող բոլոր վտանգներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար` «պատահական զուգադիպությամբ» հենց այսօր հայտարարեցին հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների բացման մասին (շաբաթը երկու անգամ), կառավարությունն էլ այսօր Կապանի «Սյունիք» օդանավակայանին հատկացրեց մոտ 50 մլն դրամ։
Անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22․000 երեխա զրկվել է կրթության իրավունքից։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին
Արտակ Զաքարյանը՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերի և պատերազմի ռիսկերի մասին. ՈւՂԻՂ:
Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ, արդեն 5 տարի անազատության մեջ գտնվող Սելահեթթին Դեմիրթաշի կինը՝ Բաշաք Դեմիրթաշը, դատապարտվել է ազատազրկման երկուսուկես ժամկետով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանի ու Մուրադ Փափազյանի և բյուրոյի քարտուղար Նադիա Գործունյանի հետ։
Հայաստանում նոյեմբերի 18-19-ը կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ:
Աշխարհին անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պատվաստման միջազգային պլան, որպեսզի 2022 թվականի առաջին կեսին Երկիր մոլորակի վրա պատվաստված լինի բնակչության առնվազն 70 տոկոսը:
Իշխանությունն այժմ անում է այն, ինչ նախատեսված է եռակողմ հայտարաությամբ, ուղղակի այն մաս-մաս է ներկայացնում հասարակությանը։
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, Նյու Յորքի համալսարանը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ուսանողական ավանների տարհանման հրամաններ են արձակել պայթյունի՝ ստացված սպառնալիքների պատճառով:
«Nederlands Dagblad» օրաթերթը հրապարակել է այդ երկրում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հոդվածը, որը վերնագրված է «Ագրեսիայից մեկ տարի անց․ Հայաստանը ձգտում է խաղաղության»։
Գերմանական «Scope Ratings» կազմակերպության զեկույցի համաձայն՝ Թուրքիան Արգենտինայի հետ միասին 2021 թվականին ամենառիսկային տնտեսությունն ունեցող 10 երկրների շարքում է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրամիության սահմանին միգրացիոն ճգնաժամի սրումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի միջամտությանը: Նոյեմբերի 11-ին այս կարծիքն է հայտնել Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիքսը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 251 միլիոն 407 հազար 386: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 50 196-ով, ինչը դարձել է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի (ենթարկվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 11-ին հրապարակված տվյալները:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ մաքսակետի տեղակայումն ամենայն հավանականությամբ որևէ կապ չունի սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ: Դա, նրա խոսքով, նախատեսված է առավելապես Իրանի համար:
Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։
Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: