
Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։
Նշենք, որ Թուրքիայի արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման վերջին պատմական ռեկորդը կազմել էր 9.85: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել էր 11․47 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել էր՝ կազմելով 13.41:
Հոկտեմբերի 25-ին գրանցված հիշյալ ռեկորդային ցուցանիշներից հետո մի քանի օր լիրան բարելավել էր դիրքերը, սակայն նոյեմբերի 10-ին մոտեցել է ռեկորդային շեմին։
Այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/ 9.848 լիրա, 1 եվրո/ 11.38 փոխարժեքով: Ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքն հետևյալ պակտերն ունի. 1 ֆունտ ստելինգ / 13.26 լիրա։