Բաժիններ՝

ԱՄՆ-ի երեք համալսարաններում տարհանում են հայտարարել ռումբերի մասին հաղորդումներից հետո. ABC

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, Նյու Յորքի համալսարանը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ուսանողական ավանների տարհանման հրամաններ են արձակել պայթյունի՝ ստացված սպառնալիքների պատճառով: Այդ մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը:

Ռումբի մասին տեղեկատությունը, որն իբր դրված է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի տարածքում, շենքերի զննումն ավարտած իրավապահ մարմիններն արդեն անվանել են անհավաստի, բուհը շարունակում է աշխատանքը: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տարածքում պայթուցիկ սարքի գտնվելու վկայություններ նույնպես չեն հայտնաբերվել: Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում մի քանի բուհեր տարհանել են անձնակազմին եւ ուսանողներին պայթյունի սպառնալիքների պատճառով, որոնք հետագայում եղել են սուտ: Այսպես, նոյեմբերի 5-ին տարհանում է կատարել Եյլի համալսարանը, նոյեմբերի 7-ին Կոլումբյան, Քոռնելի եւ Բրաունի համալսարանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս