«Շուտով կարող է հայտարարել, թե իրեն « մաղարիչ» պետք է անեն սյունեցիները, որ մաքսատուրք մուծելով կարող են օգտվել այդ ճանապարհից»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Հայաստանի կապիտուլյացիոն ռեժիմը չի բանակցել միջանցքի հարց, ապա ինչպե՞ս հասկանալ վարչապետի աթոռին բազմած անձի հայտարարությունը, թե կարելի էր խուսափել ադրբեջանական մաքսակետերի տեղակայելուց, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։

Փաստորեն մենք դեռ ազգովի շնորհակալ պետք է լինենք իրեն, որ ադրբեջանական մաքսակետեր են դրվում։

Շուտով կարող է հայտարարել, թե իրեն « մաղարիչ» պետք է անեն սյունեցիները, որ մաքսատուրք մուծելով կարող են օգտվել այդ ճանապարհից, քանի որ այլընտրանքը գերության մեջ հայտնվելն էր լինելու։

Այստեղ են ասել՝ հարսի հաշվին փեսային լավություն անել պետք չէ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930