
Թուրքիայում ազատազրկման են դատապարտել ընդդիմադիր առաջնորդի կնոջը

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ, արդեն 5 տարի անազատության մեջ գտնվող Սելահեթթին Դեմիրթաշի կինը՝ Բաշաք Դեմիրթաշը, դատապարտվել է ազատազրկման երկուսուկես ժամկետով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դատավճիռը կայացրել է Դիարբեքիրի 6-րդ ծանր հանցագործությունների դատարանը։
Բաշաք Դեմիրթաշի փաստաբանները գրավոր հայտարարություն են տարածել, որում ապօրինի և անարդարացի են որակել դատարանի որոշումը։ Հայտարարությունում նշվել է, որ 2015 թվականին տարած վիրահատությունից հետո ուսուցչուհի Բաշաք Դեմիրթաշի՝ դպրոց ներկայացրած բժշկական եզրակացությունը ոչ թե կեղծ է, ինչպես պնդում է դատարանը, այլ պարզապես դրանում առկա է ամսաթվի սխալ։
Բաշաք Դեմիրթաշի դեմ դատական գործընթաց էր սկսվել դեռ 2018 թվականին։ Նա մեղադրվում է 2015 թվականին կեղծ բժշկական եզրակացություն աշխատավայր ներկայացնելու մեջ։