Բաժիններ՝

Միգրանտների խումբը Բելառուսից ճեղքել-անցել է Լեհաստան

Միգրանտների խումբը Բելառուսից «Բրուզգի» անցակետով ճեղքել-անցել է Լեհաստան: Այդ մասին հաղորդել է Sputnik Բելառուսը: «Փախստականները վնասել են փշալարերով արգելափակոցը <…>, Լեհաստանի ոստիկանությունն ամեն բան տեսագրել է»,-ասվում է գործակալութ5ան Telegram-ալիքում:

Նշվում է, որ «միգրանտները, լքելով Բելառուսի տարածքը, շարժվում են Լեհաստանի պաշտպանիչ արգելափակոցի երկայնքով»: Կադրերում պատկերված խումբը բաղկացած է մի քանի տասնյակ մարդուց: Դեռ ամռանը Լեհաստանի եւ մերձբալթյան երկրների հետ Բելառուսի սահմաններին ավելացել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից անօրինական միգրանտների հոսքը, որոնք փորձում են անցնել Արեւմտյան Եվրոպա:

Իրադրությունը սրվել է նոյեմբերի 8-ին, երբ արգելափակիչ փշալարերի մոտ հավաքվել էին շուրջ 2 հազար փախստականներ: Լեհ ուժայինները կանխել են ճեղքել-անցելու մի քանի փորձ, այդ թվում՝ արտասվաբեր գազի կիրառմամբ. անօրինական միգրանտները տարերային ճամբար են խփել: Լատվիան, Լիտվան եւ Լեհաստանը տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը դնում են Բելառուսի վրա: Մինսկում ժխտում են բոլոր մեղադրանքները: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930