
Արարատ Միրզոյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարարի հետ

Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքիի հետ։
ԱԳ նախարարներն ընդգծել են հայ և արաբ ժողովուրդների հարուստ պատմամշակութային կապերը և ավանդական բարեկամությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցերի և կարևորել հայ-պաղեստինյան քաղաքական երկխոսության խորացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը:
Քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցեր։