
Թուրքիան աշխարհում ամենառիսկային տնտեսություն ունեցող 10 երկրներից մեկն է

Գերմանական «Scope Ratings» կազմակերպության զեկույցի համաձայն՝ Թուրքիան Արգենտինայի հետ միասին 2021 թվականին ամենառիսկային տնտեսությունն ունեցող 10 երկրների շարքում է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում ուսումնասիրվել և դասակարգվել է 95 երկիր։ Հաշվի առնելով այդ երկրների բյուջեի դեֆիցիտը, արտաքին պարտքը և այն ներդրումները, որոնք կարող են ներգրավվել՝ զեկույցում սահմանվել են նաև տնտեսական փխրունության միավորներ։ Թուրքիան այդ շարքում 91-րդն է՝ առաջ լինելով միայն Կոլումբիայից, Զամբիայից, Անգոլայից և Լիբանանից։
Նշվում է, որ Թուրքիայի տնտեսության ռիսկայնության գնահատականը 2020 թվականից սկսած իջնում է, քանի որ երկրում ամեն ինչ կենտրոնացվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքում։
Թուրքիան նաև գտնվում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի «փխրուն տնտեսություն ունեցող երկրների քառյակի» մեջ։ Նշյալ քառյակում են նաև Վրաստանը, Բելառուսը և Հայաստանը։