COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 251,4 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 251 միլիոն 407 հազար 386: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 72 հազար 104 մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 46 միլիոն 798 հազար 31 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 758 հազար 916-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 388 հազար 579-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 461 հազար 849 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 909 հազար 298 հիվանդացած, նրանցից մահացել Է 610 հազար 36 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 652,8:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2338, Հնդկաստանում՝ 331, Բրազիլիայում՝ 2843 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: