ԱԺ-ում քննարկում են Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու հարցը. ՈւՂԻՂ
Պարտության խորհրդանիշ իշխանությունը հերթական պայմանավորված զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Կապիտուլյանտը հայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժվելու ենք: Հանրությանը խաբում էր հերթական անգամ: Հիմա հայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով:
Կառավարության մոտից Ոստիկանությունը 16 անձի բերման է ենթարկել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը): Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Այս տիպի պայքարները հեշտ ու միանգամից չեն լինում, մեզ ընդամենը միայն թվացել է, թե 2018 թվականին այդպես ինքնաբուխ և միանգամից ամեն ինչ եղավ. նախապես խորքային ձևով լավ կազմակերպված է եղել»,- Կառավարության շենքի առջև «Դիմադրության» ակցիայի ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Ես դիմում եմ ազգին. «ժողի» ու «ժողջանի» հետ գործ չունեմ. ոտքի կանգնեք, ազգակիցներ». մանկավարժ
Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրելու մասին ԱԽ քարտուղարի աղմկահարույց հայտարարությունն անակնկալ չի եղել վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի համար: Ըստ նրա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պարզ էր, թե ինչ ընթացքի ենք ականատես լինելու, եթե չփոխվեն ՀՀ իշխանությունները:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց հարցին՝ եթե բանակցել են թշնամու հետ, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը տալու են թշնամուն, ինչո՞ւ հանրությանը տեղյակ չեն պահել։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ քննարկել է անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության հարցերը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը:
Մենք վախենում ենք պատերազմից ու այդ վախերով գնում դեպի պետականության կորուստ. ակցիայի մասնակից
«Սա պետություն ունենալու պայքար է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան մայրուղու վրա այսօր կեսգիշերին տեղադրված ադրբեջանական մաքսակետերին՝ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որը ևս միացել է կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիային։
«Մարդկանց ե՞ք առևանգում, արա. ձեր հայ ասողին…»․ Արթուր Ղազինյանը՝ ոստիկաններին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելուն։
Ոստիկաններն անհամաչափ ուժ են գործադրում և բերման ենթարկում նաև կանանց
Իրարանցում կառավարության շենքի մետ. կարմիր բերետավորները մարդկանց են առևանգում
Ամեն օր պատրաստ պետք է լինենք կանգնել ու կասեցնել զիջումները. Գեղամ Մանուկյան
Այս ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, համապատասխան ընթացակարգեր են սահմանվել այն պատճառով, որ 2020 թվականի դեկտեմբերին նոյեմբերի 9-ի փաստաթղթին չհամապատասխանող դրույթներով Սանասարի և Կովսականի այդ պահին հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներն ապօրինի ձևով, բանավոր փոխըմբռնման պայմաններում հանձնվել են Ադրբեջանին, և մեր անվտանգությունը, հատկապես Սյունիքի ուղղությամբ, խիստ սպառնալիքի տակ է հայտնվել այդ որոշումից հետո․․․»։
«Մինչև ո՞ր կետն ենք մենք պատրաստ լռելու. որ Երևանը ուզեն, Երևանն է՞լ ենք տալու». Արա Զոհրաբյան
Չեխիայի կառավարությունը, որը գլխավորում է «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ԴՔԱ) քաղաքական շարժման նախագահ Անդրեյ Բաբիշը, նոյեմբերի 11-ին հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է CNN Prima News հեռուստաալիքը:
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է «Դիմադրում ենք» ակցիան, որի մասին նախօրեին տեղեկացրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, երբ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանը գիշերը ժամը 24։00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր։
Հարձակում՝ Գեղամ Մանուկյանի վրա
Դուք օրենք չեք պաշտպանում, մենակ Նիկոլին եք պաշտպանում. Գեղամ Մանուկյանը՝ ոստիկաններին
Վերջապես կլինե՞ն արդյոք հրաժարականներ։ Գոնե մեկը կտա՞ հրաժարական՝ համաձայն չլինելով գործող իշխանության քաղաքականությանը
«Մի հոգին դարձեք 10, 100. 1000 հոգի, որ կանխենք երկրի բզկտումը». Գեղամ Նազարյան
Նիկոլ, դավաճանությունը չես մարսելու, լավ կլինի 14։00–ին գաս ու ասես՝ ո՞նց ես ծախել հայրենիքը. Մամիջանյան
Մենք քայլ առ քայլ մարսեցինք երկրի կուրուստը. այս վիճակը հանդուրժել էլ հնարավոր չէ. ակցիայի մասնակից Արման Մխիթարյան
«Իշխանությունների արածը թրքաբարոյություն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախյան երեք պատերազմների մասնակից Շահե Աճեմյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ Գորիս-Կապան մայրուղու վրա ադրբեջանական մաքսակետերի տեղադրմանը։
Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը չգիտի, թե ուրիշ ինչ պատճառ պետք է լինի, որպեսզի քաղաքացիները փողոց դուրս գան:
«Ադրբեջանի կողմից հայտարարված գործընթացները մեր ապիկար իշխանությունը կյանքի կոչեց և տեղեկացրեց, սրանք՝ կառավարության շենքում նստածները, Ադրբեջանի տեղեկատվական կենտրոն են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի տեղակայմանը, ինչի մասին երեկ հայտարարել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
482 միլիոն դրամ՝ դեպի Տիգրանաշեն ու այլ համայնքներ տանող ճանապարհները նորոգելու համար