Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 12-ին նոր որոշում է ստորագրել մարզպետի խորհրդականին աշխատանքից ազատելու մասին:
2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
2020 թվականին Արցախի 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից անցել է մեկ տարի, սակայն ադրբեջանական կողմը պատշաճ չի իրականացնում ստանձնած պարտավորությունները։
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ այս գիշեր՝ ժամը 2-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անհայտ անձը նռնակ է նետել բնակիչներից մեկի տան ուղղությամբ: Տուժածներ չկան:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Փարիզում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեության շրջանակում:
Այսօր առավոտյան Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկում տեղի ունեցած միջադեպից հետո մի քանի ժամով փակվել, այնուհետև բացվել է Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը։
Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամիավորում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամիավորման զորամասերում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին։
2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված ու մեկ տարի իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում գտնվել է 1697 աճյուն:
«Սա ինչ-որ տեղ նախազգուշացում է հայկական և ադրբեջանական կողմերին, ինչպես նաև միջնորդ պետություններին, որպեսզի ապահովեն հարցի շուտափույթ կարգավորում, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի։ Մեր քաղաքացու արարքը բնական ռեակցիա է, որովհետև երբ հանցագործությունը և հանցագործը չեն պատժվում, ապա ընդունված ու ավանդական կարգի համաձայն՝ մարդը փորձում է ինքն իր հարցերը լուծել։ Հանցագործությունները պետք է ժամանակին պատժվեն, որպեսզի մարդիկ նման քայլերի չդիմեն»,- նշեց Վահրամ Բալայանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար չի համարում ՆԱՏՕ-ի զորավարժություններին ի պատասխան Սև ծովում ռուսական զորքերի զորավարժություններ անցկացնելը:
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հուսամ՝ վրիժառու տղային ի պաշտպանություն ոտքի կկանգնեք բոլորդ։ Չպետք է թույլ տանք, որ տղային ռուսական կողմը դատապարտի կամ արտահանձնի Ադրբեջանին։
168.am-ի տեղեկություններով՝ այս գիշեր՝ ժամը 2-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անհայտ անձը նռնակ է նետել բնակիչներից մեկի տան ուղղությամբ: Տուժածներ չկան:
Միացյալ Նահանգների իշխանությունները Մոսկվային ու Մինսկին հայտնել են իրենց անհանգստությունը՝ Բելառուսի ու Լեհաստանի սահմանին փախստականների առկայության իրավիճակով պայմանավորված:
Կանխամտածված հարձակում հայի կողմից չի եղել, հակառակ դեպքում թուրքերի վրա ավտոմատից կկրակեին կամ այլ` հարձակվողական նռնակ կգցեին։
Ըստ ԶԼՄ-ների՝ Շուշիի մոտ Բաքվի բռնապետի բաշիբոզուկների կողմից խաղաղ պայմաններում սպանված հայորդու եղբայրը նռնակ է նետել դրանց վրա։
Մինչև 100 փախստականից կազմված խումբը փաստացիորեն հայտնվել է Լեհաստանի տարածքում՝ լեհ-բելառուսական սահմանին տեղակայված ինժեներական արգելապատնեշների մոտ:
Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում նռնակի նետման միջադեպի ժամանակ երեք մարդ է վիրավորվել:
Եթե նույնիսկ մի կողմ դնենք ադրբեջանցիների նկատմամբ, օբյեկտիվ իրողությունների արդյունքում ձևավորված ատելությունը, վրեժը և թշնամությունը, ապա, ըստ ԱԱԾ ռելիզի, կոնկրետ այս միջադեպի շարժառիթն ադրբեջանցիների սադրանքն է եղել, որին ի պատասխան էլ արցախցին պայթուցիկ սարք է նետել։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները բերման ենթարկում Շուշիի մոտ ադրբեջանցիների վրա նռնակ նետելու մեջ կասկածվող քաղաքացուն։
Հայկական Շուշիի տակ Ադրբեջանական հենակետի վրա նռնակը նետել է Հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ և հատուցման պահանջ:
Այսօր դրա՛նք, այո հենց դրա՛նք, բոլորից բարձր են գոռում, որ Նիկոլը դավաճան է ու որ չունի բարոյական իրավունք շարունակելու իր ղեկավարումը։
«Խաղաղության դարաշրջան բացել հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե հայկական կողմը բավարարի Ադրբեջանի բոլոր պահանջները: Ադրբեջանը պահանջում է Սյունիքը, Սևանը, Տավուշն ու Երևանը»:
Ռումինիայում իշխող Ազգային լիբերալ կուսակցության (PNL-Partidul Naţional Liberal) փոխնախագահ, Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Բեն-Օնի Արդելեանը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ամյակի առնչությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Պայթյուն և կրակոցներ Շուշիի անցակետի մոտ:
Այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին։
Ռուսաստանն անվճար ավելի քան 1 միլիոն թեստի հավաքածու է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին COVID-ի ախտորոշման համար եւ պատրաստ է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Վրաստանի և Թուրքիայի սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Ջավախքի շրջանի «Վալե» սահմանային հատվածի տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Սիրիան վերականգնել է պարենային սեկտորի գործարանների ու ֆաբրիկաների ավելի քան 50 տոկոսը, որոնք ավերվել էին պատերազմի ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) արդյունաբերության նախարար Զիյադ Սաբագը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 251 միլիոն 941 հազար 758: Այդ մասինվկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկ յան համալսարանի տվյալները: