
Լատվիայի ՊՆ-ն չի բացառել ՆԱՏՕ-ի մասնակցությունը միգրացիոն ճգնաժամի լուծման հարցին

Եվրամիության սահմանին միգրացիոն ճգնաժամի սրումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի միջամտությանը: Նոյեմբերի 11-ին այս կարծիքն է հայտնել Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիքսը:
«Ես կարծում եմ, որ եթե (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոն դիմի (իրադրության սրման), ապա Եվրամիությունը եւ, ես չեմ կարող բացառել, նույնիսկ ՆԱՏՕ-ն ներքաշված լինեն,- ասել է նա Լատվիայի ռադիոյի եթերում:- Որովհետեւ մենք պետք է պաշտպանենք մեր սահմանը, եւ մենք սահմանը չենք բացի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: