
«Իմ չստացված ֆիլմերից զինվոր չի զոհվում, հողեր չենք կորցնում… ընդամենը խայտառակ եմ լինում, փող կորցնում… անցնում գնում ա…»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ կենսագրության մեջ իհարկե կան անհաջող… չէ`ՎԱՏ ֆիլմեր:
Այս հարցում ռեժիսորները քիչ են տարբերվում քաղաքական գործիչներից`հանդիսատեսն է մեղավոր: Չի գալիս, չի նայում: Կործանված, «մեծ արվեստ» չհասկացող ապերախտ հանդիսատես։
Բայց իմ չստացված ֆիլմերից զինվոր չի զոհվում, հողեր չենք կորցնում…
Ընդամենը խայտառակ եմ լինում, փող կորցնում… անցնում գնում ա…»