Բաժիններ՝

«Եվրաեռյակ»-ը պետք է ընտրի իր ուղին Թեհրանի հետ հարաբերություններում. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ «Եվրաեռյակ»-ի երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) այժմ պետք է ընտրեն կամ Իրանի հետ առճակատման, կամ նրա հետ համագործակցության ուղին։

«Նյու Յորք կատարած իմ այցի ընթացքում ես կհանդիպեմ եվրոպացի արտգործնախարարների մեծ մասի հետ։ Հիմա բոլոր կողմերը պետք է որոշեն համագործակցությո՞ւն, թե՞ առճակատում», -այս մասին Նյու Յորք ժամանելուց հետո Արաղչին ասել է Իրանի պետական ​​հեռարձակողին տված հարցազրույցում։

«Եթե (միջուկային ճգնաժամի) լուծում կա, այն միայն դիվանագիտական ​​է։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք դրան հասնել առաջիկա օրերին խորհրդակցությունների միջոցով, հակառակ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցները», – հավելել է Արաղչին։ Նա նշել է, որ Իրանը պատրաստ է ճգնաժամը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, այնպիսին, որը կծառայի Իրանի ժողովրդի շահերին և կլուծի Թեհրանի անվտանգության բոլոր մտահոգությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս