Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը։
Նիկոլ Փաշինյանն այսօր իր մոտ է հրավիրել Հանրային հեռուստաընկերության մի լրագրողի, ով ընթերցելու է նախապես իրեն հղված հարցերը և ուշիմ դեմքով լսելու է նախկին լրագրողի պատասխանները։ Այս կրկեսը վարչապետի աշխատակազմը որակել է՝ որպես «ասուլիս», իսկ զանազան արարածներ՝ դրան մասնակցելուց հրաժարվելու հինգ տասնյակից ավելի լրատվամիջոցների քայլը՝ որպես «ժողովրդավարության դեմ ուղղված» գործողություն։
Ուկրաինայի կառավարությունը սեփական միջոցներով RGW 90 Matador տիպի եւս 2900 հակատանկային նռնականետ է գնել Գերմանիայի DND պաշտպանական կոնցեռնից: Հունիսի 26-ին այդ մասին հաղորդել է Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախարարների կաբնիետի աղբյուրներ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ՝ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներով։
Դավիթ Տոնոյանի շահերի պաշտպանները հայտարարություն են տարածել, որում ասված է․ «Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով այսօր՝ 27․06․2022 թվականին, նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը դատական նիստից կես ժամ առաջ պետք է դեսապանատուն այցելեր։
. Անկեղծ ասած, կողմերից մեկը պետք է զիջեր և ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում բուծվել էին բազմաթիվ խաղաղասեր-պացիֆիստներ, կառուպցիայի դեմ պայքարի համար Հայրենիք զիջողներ, կոմպրոդորային բուրժուազիա, պետական կոռուպցիոներներ, կրիմինալ խորհրդարանականներ, իշխանությունից փայ ուզող կուսակցություններ, անհայրենիք ընդդիմադիրներ և նմանատիպ այլ երևույթներ:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, անդրադառնալով Բավարիայում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին, հայտարարել է, որ Կրեմլն Ուկրաինայում պետք է պարտության մատնվի:
Ազգային ժողովի (ԱԺ) արտահերթ նիստում հրապարակվեցին ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում ընտրվեց Արծրուն Միրզոյանը: Նրա թեկնածությունը հաստատվեց միաձայն՝ 68 ձայնով։
Հունիսի 27-ին ԱԺ կքննարկի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 3 դատավորների ընտրության հարցը:
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են այս օրերին Սիրիայում ռուսական ու սիրիական ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող համատեղ զորավարժությանը: Վարժանքներն ուշագրավ են համարվել, քանի որ դրանք տեղի են ունենում թուրքական կողմի՝ Սիրիա հնարավոր ներխուժման լուրերի ֆոնին:
Շատ հաճախ մենք բողոքում ենք Արեւմուտքի կամ Ռուսաստանի դիրքորոշումից, մոռանալով, որ մեր հասարակությունը 1 տարի առաջ մերժեց հաղթանակը եւ ընտրեց կապիտուլյացիան։
Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրությունը դատական համակարգում, այդ թվում՝ նաև Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տիրող իրավիճակի մասով, որևէ նոր բացահայտում չարեց: Այն, թե ինչպիսի կառույց է ԲԴԽ-ն, դատական համակարգին մոտ կանգնած յուրաքանչյուր անձի համար գաղտիք չէ, և պարտադիր չէր լսել Ջհանգիրյանի որակումները, հասկանալու համար, թե բարոյական ինչ չափանիշներով օժտված անձինք են պաշտոնավարում այդ տխրահռչակ կառույցում:
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր ծիրանը, ձեր Հայրենիքից թանկ է… Սպառողականությունը խժռում է Հայաստանի ներկան, ազգային ապագան և աղավաղում հաղթական անցյալը: Այսօր ոչ տրամաբանության, ոչ էլ ողջախոհության սահմաններում չի տեղավորվում ներկայիս իշխանությունների՝ իրավիճակին ոչ համարժեք գործունեության շարժառիթները․․․ Նրանք գիտեն, որ հասարակության քսանից-երեսուն տոկոսը դեռ իրենց վերահսկողության տակ է, ուրեմն ոչ մի սասանում, […]
Աննա Հակոբյանը՝ թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատի և Զարեհ Սինա:նյանի կողքին՝ Նիցցայում
Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջից տեղեկանում ենք, որ հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական բլոկների ներկայացուցիչները։
Հունիսի 23-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից Ադրբեջանում արված մի շարք հայտարարություններ հայաստանյան հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում դժգոհությունների առիթ են դարձել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Յոթի խմբի (G7) ղեկավարներին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների համար ժամանակը չի եկել եւ որ Ուկրաինան պետք է համախմբի իր դիրքերը: Հունիսի 27-ին այդ մասին հաղորդել է AFP գործակալությունը վկայակոչելով Ելիսեյան պալատը։
Թուրքական մամուլը հայտնում է, որ աշխարհահռչակ ամերիկացի օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոն Թուրքիա է եկել իրեն պատկանող «Nobu» ռեստորանի համար։ Դե Նիրոն հայտնել է, որ ուրախ է Ստամբուլում գտնվելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական «Akşam» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան արտգործնախարարների հանդիպմանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին:
Բաքվի պատվիրակները եվրոպական Վեհաժողովի բարձր հարթակը մշտապես լավագույնս են օգտագործել իրենց նպատակներին հասնելու համար, առանց կաշկանդվելու, թե ինչ հարց է քննարկվում, և իրենց ելույթներն ու հայտարարությունները որքան են առնչվում օրակարգային քննարկվող հարցին:
Չեխիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կկայանա 2023 թվականի հունվարի 13-ին եւ 14-ին: Քվեարկության անցկացման օրերը հունիսի 27-ին հայտարարել է Սենատի (խորհրդարանի վերին պալատ) խոսնակ Միլոշ Վիստրչիլը, հաղրդում է ՉՏԿ լրատվական գործակալությունը:
168.am-ի տեսախցիկը ժամը 14:00-ի սահմաններում Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանին ֆիքսել է Պուշկին փողոցում քայլելիս:
Ռուսաստանի հետ Վրաստանը միացնող ճանապարհի վնասված տեղամասի վերականգնման համար կարող է մոտավորապես 7-10 օր պահանջվել: Այդ մասին Sputnik Վրաստանին հաղորդել են Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում:
Շուրջ 40 Էկոակտիվիստներ են հավաքվել ցույցի Բեռլինում Գերմանիայի ֆինանսների նախարարության շենքի մոտ՝ Յոթի խմբի (G7) գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա հրաժարականի դիմումը ներկայացրել է այսօր։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Ա. Մ.-ն 2022թ. մարտի 22-ին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել է խոստովանական ցուցմունքներ: Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտգործնախարարների և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումից հետո հանդես է եկել մեկնաբանություններով և կրկին խոսել նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի և այդ հարցում Ադրբեջանին Թուրքիայի աջակցության մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ»,- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի անանցանելիության մասին հաղորդագրության մեջ երեկ նշել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Միայն 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանգանակել է շուրջ 150 միլիոն դոլար փող: Այսինքն, 10 անգամ ավելի շատ փող է հավաքվել, քան ամեն տարի՝ հանգանակության ժամանակ: ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է գրել հոգաբարձուների նախկին տնօրենին՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, թե 100 միլիոն դոլարն ինչո՞ւ են տվել կառավարությանը, նա չի պատասխանել:
ԲԴԽ գիտնական-անդամ Դավիթ Խաչատուրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև տեղի ունեցած խոսակցության սկանդալային ձայնագրության մասին, նշեց, որ այս պահին այդ ձայնագրության բովանդակությանը չի կարող գնահատական տալ։