Յոթի խմբի երկրները 5 միլարդ դոլար կհատկացնեն պարենային անվտանգության ապահովման համար: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցչին: Հունիսի 26 – 28-ը Գարմիշ Պարտենկիրխեն հայտնի առողջավայրի մերձակայքում տեղի է ունենում Յոթի խմբի գագաթնաժողովը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները չեն կարող ռուս-բրիտանական պատերազմի նախաբան դառնալ:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ:
Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։
Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քիչ առաջ որոշում է կայացրել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց սկսելու մասին:
Ռուսաստանը Սեւ ծովում ձեռք է բերել Արեւմուտքի համար անսպասելի գործընկեր: Այդ մասին The National Interest հրատարակության համար գրում է Շուշանիկ Մինասյանը: «Սեւծովյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադրությունում տեղի է են ունեցել նկատելի փոփոխություններ:
Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել այս երկրից ընթացիկ տարվա հուլիսի 4-ից մինչեւ 2023 թվականի հուլիսի 4-ը ցորենի եւ գարու արտահանման արգելքի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան: Տարվա ընթացքում Վրաստանն սպառում է 700-800 հազար տոննա ցորեն:
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, չլուծված խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«4 տարի անց ի՞նչ իրողություն ունենք. պատերազմում պարտություն, ԼՂԻՄ տարածքների կորուստ՝ Շուշի, Հադրութ, ազատագրված բոլոր տարածքների հանձնում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելով, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 40-50 կմ Ադրբեջանի կողմից զավթում, ծնկի եկած չվերազինված բանակ, ժողովրդի մոտ ծանր բարոյահոգեբանական վիճակ, ռազմագերիներ, բանակցային գործնթացի փոփոխություն, ՀՀ-ի համար ոչ շահեկան 3 փաստաթուղթ»,- «Հայելի» ակումբում ասել է փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Նիկոլ Փաշինյանը երեկ վտանգավոր հայտարարություն արեց, հաստատեց, որ Բերձորը, Աղավնոն և Սուս գյուղը հանձնելու են Ադրբեջանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
«Նիկոլ Փաշինյանը թքեց Ռուսաստանի երեսին։ Որքան ես տեղյակ եմ՝ քաղաքական գործիչներից մեկը Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո հրատապ թաշկինակ է ուղարկել Պուտինի աշխատակազմ, որպեսզի այնտեղ մաքրեն Նիկոլ Փաշինյանի թուքը Ռուսաստանի երեսից։ Իսկ ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նախ ասաց՝ էս ի՞նչ էր Բաքվում խոսում Լավրովը, երբ նա պարտավոր է ներկայացնել Ռոռսաստանի տեսակետը»։
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ:
«Անսպասելի չէր, որ Բերձորում այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո Բերձորի և Աղավնոյի հատվածը հնարավոր է՝ անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։
Էրդողանը ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ անցկացրած ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ իր անձնական հրավերով կազմակերպված Թուրքիա այցից ընդամենը 2-3 շաբաթ անց Հունաստանի վարչապետը ԱՄՆ Սենատի ամբիոնից քննադատել է Անկարային։
Հայկ Նահապետյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ՀՀ Ազգային ժողովը (ԱԺ) Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին:
Հայաստանում մեկնարկել է 2022 թ. ամառային զորակոչը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ առիթով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողներին հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայողներն աստիճանաբար հանվելու են մարտական հերթապահությունից, և առաջնագծում նրանց փոխարինելու են պայմանագրային զինծառայողները:
«Երրորդ՝ կապիտուլյանտը լայն հնարավորություն ունի իր երևակայական աշխարհում, որտեղ, կարծես, հաճախ է լինում, հանդիպելու իմ «որդու», դեռևս իմ ծնվելուց առաջ, շատ երիտասարդ հասակում իրենց մահկանացուն կնքած հորեղբայրներիս, նրանց տղաների հետ և մանրամասն տեղեկություններ ստանալու «Հայաստանի ընկերությունների 90 տոկոս»-ում նրանց ունեցած բաժնեմասերի մասին: Ընդ որում՝ որքան շուտ այդ հնարավորությունը նա օգտագործի, այնքան լավ իր և բոլորիս համար»:
Ճապոնիայի վարչապետ Ֆոմիո Կիսիդան Գերմանիայում Յոթի խմբի (G7) գագաթնաժողովում հայտարարել է, որ «յոթնյակի» ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 19 – 21-ը Հիրոսիմայում:
Մասիսի քաղաքապետարանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության գործառույթն իրականացնելու ընթացքում ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հայտնաբերվել են Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու մասին փաստական տվյալներ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված երեկվա առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Երեկ տեղեկացանք, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) փաստացի նախագահ Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրներ ունի: Ավելի ուշ պարզվեց, որ գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում և ենթարկվել է ճողվածքի վիրահատության:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Աֆրիկյան միության (ԱՄ) նախագահ, Սենեգալի նախագահ Մակի Սալլի հետ քննարկել է ուկրաինական հակամարտության ազդեցությունն Աֆրիկայում պարենային անվտանգության ոլորտի իրադրության վրա: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը: Միացյալ Նահանգների վարչակազմի տվյալներով՝ Բայդենը Սալլի հետ հանդիպել է Գերմանիայում Յոթի խմբի գագաթնաժողովի հարթակներում:
Ծանոթանալով ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, տեղեկանք-հիմնավորմանը և ամփոփաթերթին՝ որոշեցի ներկայացնել նկատառումներս՝ չնայած նրան, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում և Ազգային ժողով մուտքագրված տարբերակներում առկա են մեծածավալ փոփոխություններ, որոնք Կառավարության նիստի ընթացքում չեն քննարկվել։
Թուրքիայի Աղրըի և Իգդիրի նահանգներում հրոդառատ անձրևները խաթարել են կյանքի բնականոն ընթացքը։
Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին։
Նիկոլն ասում է՝ եթե Արցախի վրա բանտիկ չկապենք ու տանք Ադրբեջանին, պատերազմ կսկսվի. Նաիրա Զոհրաբյան
Յոթի խումբը (Գերմանիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա եւ Ճապոնիա) հավանություն է տվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությանը «գլոբալ կլիմայական ակումբի» ստեղծման վերաբերյալ: Հունիսի 28-ին այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով G7-ի գագաթնաժողովի, որը տեղի է ունենում Գերմանիայի հարավի Էլմաու դղյակում, ամփոփիչ պաշտոնական հաղորդագրության նախագիծը։
Մարդիկ ուզում են հասկանալ՝ ի՞նչ անենք, գա՞նք հրապարա՞կ թե՞ չգանք. Նարեկ Սամսոնյան:
Պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց, որ ստեղծելու են թուրքական մոդելի փոքր բանակ, թեպետ արդեն պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը կիրառել է թուրքական, ըստ էության՝ ՆԱՏՕ-ական կառավարման համակարգ: