Չեխիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունվարի 13-ին և 14-ին
Չեխիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կկայանա 2023 թվականի հունվարի 13-ին եւ 14-ին: Քվեարկության անցկացման օրերը հունիսի 27-ին հայտարարել է Սենատի (խորհրդարանի վերին պալատ) խոսնակ Միլոշ Վիստրչիլը, հաղրդում է ՉՏԿ լրատվական գործակալությունը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե պետության ղեկավարին չի հաջոդի ընտրել արդեն առաջին փուլում, Չեխիայում տեղի կունենա 2023 թվականի հունվարի 27-ին եւ 28-ին:
Այս պահին նախագահի աթոռի համար պայքարելու մտադրության մասին հայտարարել է ավելի քան 15 չեխ քաղաքացի, որոնք սկսել են նախընտրական արշավները: Հաջողության առավել մեծ շանսեր ունի, տեղի քաղաքագետների գնահատումների համաձայն, ազգային զինված ուժերի՝ երկրում ժողովրդականություն վայելող գեներալ Պետեր Պավելը, որը նաեւ բարձր պաշտոններ է զբաղեցրել ՆԱՏՕ-ի հրամանատարական կառուցվածքում: Չեխիայում ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա, եթե թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չի հավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին:
Այդ դեպքում երկրորդ փուլ դուրս կգան այն երկու թեկնածուները, որոնք կստանան ընտրողների ամենամեծ պաշտպանությունը: Պետության գործող ղեկավար Միլոշ Զեմանի երկրորդ նախագահական մանդատի ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 8-ին: Նա, Սահմանադրության համաձայն՝ այլեւս չի կաողանա ձգտել հասնելու վերընտրման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: