Ո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը ցանկանում Գնել Սանոսյանի փոխարեն տեսնել ՏԿԵ նախարարի պաշտոնում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ինչպես և սպասվում էր, տարածվել է նախարար դառնալու մոլուցքը:

Այժմ ակտիվորեն քննարկվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի թեկնածուի հարցը:

168.am-ի հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարի պաշտոնի համար այս պահին բազմաթիվ ՔՊ-ականներ են պայքարում և’ անձամբ, և’ միջնորդների միջոցով:

Սակայն մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն նախկին փոխվարչապետ, ներկայումս վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանն է:

Տեսանյութեր

Լրահոս