
Նիգերիան Թուքրիայից ռազմական 4 ուղղաթիռ է գնել

Աֆրիկյան մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում թուրքական ռազմարդյունաբերական արտադրանքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես Նիգերիայի պաշտպանության նախարար Մուհամեդ Բադարու Աբուբաքարը նշել է, որ ներկա է գտնվել երկրի ռազմաօդային ուժերի բազայում թուրքական արտադրության «T129 ATAK» ռազմական ուղղաթիռների շահագործման հանձնվելու արարողությանը։
Նա հայտարարել է, որ իրենք պայքար են մղում երկրում «ահաբեկիչների» և զինված խմբավորման անդամների դեմ։
Նշենք, որ Նիգերիան 2 ռազմական ուղղաթիռ էր գնել Թուրքիայից ըթնացիկ տարվա փետրվարին, իսկ ևս երկուսը՝ սեպտեմբերին։