
ՔՊ վարչությունը որոշում է կայացրել՝ Հովիկ Աղազարյանը մանդատը վայր կդնի․ 24News

Քիչ առաջ ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը, 24News-ի տեղեկություններով ՔՊ վարչությունը պնդել է, որ Հովիկ Աղազարյանը վայր դնի պատամավորական մանդատը:
Հիշեցնենք՝ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ավելի վաղ հայտնել էր մանդատը վայր դրենելու մասին․
«Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»,- նշել էր նա։
24News-ն ավելի վաղ հայտնել էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի օրակարգում ՔՊ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Նարեկ Զեյնալյանի կարգապահական վարույթների քննություն է։