Նորվեգիայի արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության գործով. խոսքը թագաժառանգ արքայադուստր Մետե Մարիտի ավագ որդու մասին է, հայտնում է BBC-ն։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով ավելի վաղ Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հնչեցրած այն հայտարարությանը, թե «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ:
Հոբելյանական տարվա առիթով այն ցուցադրվել է նաև Երևանում։
Պարզվել են 23–ամյա երիտասարդի կողմից մեկ այլ անձի ավտոմեքենան հափշտակելու և Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքերի մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Ինչպես արդեն հայտնել ենք, ազատ ոճի 61 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սարգիս Բեգոյանը նվաճել է Երևանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ:
Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը 6-րդ մեդալն է նվաճում:
Շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյանի կաբինետում մեկը մյուսին հաջորդող հրաժարականների շքերթի հետևանքով թափուր է մնացել նաև Հայաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Այսօր հայտնի դարձավ, որ այս պաշտոնում Վահե Ղազարյանին կփոխարինի նրա 30-ամյա տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նշենք, որ Փորձագետների խորհուրդը բաղկացած է 88 անդամներից, որի կազմում Իրանի Գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատուներն են։ Խորհրդի հիմնական կազմը բաղկացած է կրոնավորներից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Տեսանյութը տելեգրամյան ալիքում կիսել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ գրելով. «Ավելի շատ սուտ, ավելի քիչ սուտ, բոլորը սովոր են»:
Որոշ փորձագետներ գտնում են, որ այժմ Իրանի համար լավագույն ժամանակն է իր միջուկային ծրագիրը հասցնելու մի կետի, որից այլևս հետդարձ հնարավոր չէ։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեթյու Ուիթաքերին ընտրել է Հյուսիսատլանտյան դաշինքում (ՆԱՏՕ) ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում նոյեմբերի 21-ին ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
«Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած»,- նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրեց Ձմեռ պապիկին նամակ գրող, սոցիալական ցանցերի իր էջերով դատավորների նկատմամբ ատելություն գեներացնող 47-ամյա մի մեծամիտ տղամարդ, ով նաև սովորություն ունի, ասենք, մեկ ամսվա մեջ նույն թեմայի վրա երկու ռադիկալ տարբեր պնդումներ անել, իսկ պաշտոնավարման ընթացքում անել բաներ, որոնք բացարձակապես չեն բխում ո՛չ տղամարդկային ընկալումներից, և ո՛չ էլ պաշտոնեական պարտականություններից:
Թենգիզ Միկոյանցի վիճակը վերջին շրջանում կտրուկ վատացել էր, որին հաջորդել է նկարչի մահը:
Այսօր արդեն Կենտրոնական Ասիայի երկրները, մասնավորապես, Ղազախստանն ու Ուզբեկստանը համագործակցություն են զարգացնում միջանցքի առանցքային շահառու հանդիսացող Չինաստանի հետ՝ եվրասիական այս կարևոր ենթակառուցվածքի զարգացման շուրջ:
Ռիո դե Ժանեյրոյում կայացած G20-ի գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը գագաթնաժողովի արդյունքներով հանդես է եկել մի շարք հայտարարություններով:
«Ես առաջիններից մեկն եմ եղել, որ նշել եմ, որ Փաշինյանի թիմում բարդ վերադասավորումներ են, հակասություններ են, բայց դա իշխանության համար պայքար է, այնպես չէ, որ այնտեղ գաղափարական խնդիրներ են լուծվում: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ ոճով ուղղակի ազատվում է այն ուժայիններից, որոնք իբր պետք է զբաղվեին նախկինների ձերբակալմամբ, աղմկահարույց բացահայտումներ պետք է անեին և այլն»:
Երևանում հունվարի 1-ից մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%-ով` 300 դրամ։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կարեն Սարուխանյանից, բայց վերջինս հերթական անգամ խուսափեց մեր լրատվամիջոցի հարցադրումներից։ Սկզբում նշեց, որ չի լսում մեզ, հետո հեռախոսազանգերն անպատասխան մնացին։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլիևի հետ հանդիպման շրջանակում Ալիաբադին նշել է, որ Ռուսաստանն Իրանի առանցքային հարևաններից մեկն է և առանձնահատուկ նշանակություն ունի հարևան մյուս երկրների շարքում, հայտնում է IRNA-ն։
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը դարձել է Անկարայի աստիճանական նահանջը հակաարևմտյան հռետորաբանությունից և հակաարևմտյան գործողություններից։ Դա հատկապես նկատելի էր 2023-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո։ 2024-ին այդ միտումը շարունակվել է, ինչի մասին վկայում են թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել Էրդողանի և Մակրոնի միջև:
Ֆարերյան կղզիները 3-րդն է, իսկ Լատվիան վերջին տեղում է:
Չորս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ մեզ հաջողվեց գրանցել ընձառյուծ Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում են WWF Armenia-ի ֆեյսբուքյան էջում:
Երեւանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկրորդ տիտղոսը։
Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է նաև, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում ներառվել են նաև Սահմանադրության 29-րդ, 60‑րդ, 61-րդ, 64-րդ, 73-րդ և 78-րդ հոդվածներին խնդրահարույց օրենքի անհամապատասխանության վերաբերյալ Փաստաբանների պալատի կողմից ներկայացված դիրքորոշումները:
Յուրաքանչյուրդ միասին կարողացաք իրականացնել բոլորիս չարտահայտված երազանքը: Այո՛, դո՛ւք արժանի ապագան եք Մատենադարանի, արժանի ապագան եք հայ ժողովրդի:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ հայտնի սրտային վիրաբույժ, ցերեկային հեռուստատեսային շոուի վարող, ծագումով թուրք բժիշկ Մեհմեդ Օզին առաջադրել է Medicare և Medicaid Services կենտրոնների ղեկավարի պաշտոնում, հայտնում է CBS News-ը։
2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանները 5 տոկոսանոց շրջանառության հարկի փոխարեն՝ կվճարեն ավելի շատ հարկ՝ շահութահարկ և ավելացված արժեքի հարկ՝ համապատասխանաբար՝ 18 և 20 տոկոս համամասնությամբ, և սա դեռ ամենը չէ. իրավաբանական ծառայություն մատուցողները ևս շրջանառության հարկի փոխարեն կվճարեն 10+20 տոկոս հարկ, ինչն առաջացնելու է հսկայական խնդիրներ շարքային այն քաղաքացիների համար, որոնք ունենալու են փաստաբանական և իրավաբանական ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն։