
Վրացական ընդդիմությունը պահանջել է ընտրությունները ճանաչել հակասահմանադրական

Վրաստանի խորհրդարանի 30 ընդդիմադիր պատգամավորներ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները։
Այդ մասին հայտնել է «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թամար Կորձայան։Ավելի վաղ Սահմանադրական դատարան նույն պահանջն էր ներկայացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ընդդիմադիրները խորհրդարանական ընտրությունների արդյունքները համարում են կեղծված և պահանջում են միջազգային հետաքննություն և նոր խորհրդարանական ընտրություններ։
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել ընդդիմության՝ ընտրությունների արդյունքների ենթադրյալ կեղծման մեղադրանքների վերաբերյալ, սակայն ընդդիմադիրների մեծ մասը չի համագործակցում գերատեսչության հետ։