Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռիո դե Ժանեյրոյում G20 համաժողովի շրջանակում քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատման հարցը։ Դրա մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։

«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են Լիբանանի հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման անհրաժեշտությունը, որը լիովին կհամապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին և թույլ կտա սահմանի երկու կողմի քաղաքացիներին վերադառնալ իրենց տները: Նրանք քննարկել են նաև Գազայում շարունակվող մարդասիրական ջանքերը և պատերազմի դադարեցման և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը: Կողմերը միաժամանակ քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը»,- նշված է Միլլերի ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930