Իրանի իշխանությունները սկսել են առաջին իրանական ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները, որը կունենա 360 մեգավատ հզորություն:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործուն քայլեր է սկսել բանակի կառավարման մոդելը փոխելու ուղղությամբ:
Երեկ հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում, ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը:
Հունիսի 23-ին Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ, դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով, թեպետ քվեարկությունն ավելի վաղ էր տեղի ունեցել՝ հենց հունիսի 16-ին՝ ճիշտ այն օրը, երբ առանց Ռուբեն Վարդազարյանի և նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանի՝ քննվում էր նրա վերաբերյալ կարգապահական վարույթը:
«Սերգեյ Լավրովի Բաքվի հանդիպումներն անցան բնականոն, սպասելի շեշտադրումների մթնոլորտում»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցին։
Մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է կորոնավիրուսի 3072 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Газета.ru»-ին, այս մասին հայտնում է Ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
«Համեմատության մեջ հիշեցնելով Ավետիք Չալաբյանի դեպքը նա համոզմունք հայտնեց, որ Չալաբյանի դեպքում եղել է դատարանի թույլտվությամբ գաղտնալսում և դա է պատճառը, որ կալանավորվել է: Նախ Չալաբյանի փաստաբաններն արդեն պնդել են, որ չի եղել դատարանի թույլտվություն:
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Թուրքիայում նախագահական ընտրությունների համատեքստում անդրադարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին։
ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցությունները ՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ, շուտով կվերսկսվեն:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ:
Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA» ավիաընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանան չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն, ինչի պատճառով ընկերությունը ստիպված է մինչև ս. թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան – Բեյրութ – Երևան երթուղով չվերթերը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձանագրեց, որ տեղի ունեցած տարբեր զարգացումների պատճառով, հատկապես սփյուռքյան տարբեր համայնքներում, հիմնադրամի հանդեպ վստահության խնդիր է առաջացել:
Կիևը 1 միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա Գերմանիայից:
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է առաջիկայում Կիև այցելելու մտադրության մասին: Այցի մանրամասների վերաբերյալ նախագահը ոչինչ չի ասել:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին, քանի որ օրեր առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Այս մասին 168․am-ը տեղեկացավ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021 թվականի գործունեության մասին զեկույցը ներկայացրել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2021-ին Արցախում սկիզբ դրված 80 մլն դոլար արժեքով 43 մեծածավալ ծրագրերն անխտիր իրականացվում են, որոշներն ավարտվել կամ ավարտման փուլում են: Այս մասին ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ հերթական նիստին՝ ներկայացնելով 2021 թվականի գործունեության մասին հաշվետվությունը:
ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ 2022 թվականի հունիսի 13-ին ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում նորանշանակ դեսպանների միջոցառման շրջանակներում կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
Ռուսաստանի Ալթայի երկրամասի Ուգլովսկի շրջանում բռնկված բնական հրդեհի տարածման մակերեսը հասել է 2,3 հազար հեկտարի:
Ուկրաինական ճգնաժամի հարցն, ամենայն հավանականությամբ, կլուծվի բանակցությունների ճանապարհով:
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հունիսի 24-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ: Այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Այս նույն մարդիկ ու «մարդուհիները» ամիսներ շարունակ պահպանել են մեռելային լռություն և ականջալուր չեն եղել տեղի ունեցող սանձարձակություններին, որոշները նաև ակտիվ դերակատարում են ունեցել մարդ «բռնել տալու» ստոր գործի և իշխանազավթման փորձի մեջ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Մադրիդում պատմական կլինի:
Մասնավոր զրույցներից ինձ հայտնի է դարձել, որ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվինը լուրջ ճանապարհ անցած, պատրաստված, ծանրակշիռ և պրոֆեսիոնալ դիվանագետ է (ի համեմատություն Վաշինգտոնում մեր դեսպանի), ով ծառայել է Պետդեպում (Եվրոպական ուղղությամբ), ԱԽ-ում և մի շարք օտարերկրա պետություններում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի համահայկական ընդգրկումը բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն, ուստի հիմնադրամի խորհրդի անդամներն ու ամբողջ աշխատակազմը պետք է ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի այն զերծ լինի որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածներից, աշխատի թափանցիկ ու հրապարակային:
Մեր ցուցմունքները տեղ չի հասնում. մեզ անզոր ենք զգում. Ապարանում սպանված Համիկի եղբայր:
Մաթևոս Ասատրյանի եղբայրը՝ Գռզոն, դեպքի վայրում է եղել. Ապարանում տեղի ունեցած միջադեպի ականատես:
Նախորդ շաբաթ՝ հունիսի 19-ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում տեղի ունեցած արյունահեղության զոհ դարձած տղաների՝ 27-ամյա Համիկ Միքայելյանի և Տիգրան Հարությունյանի ծնողներն ու հարազատներն այսօր հավաքվել էին Ապարանի կենտրոնական հատվածում և արդար քննություն էին պահանջում։