Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ցանկացած պահի սկսել Սիրիայի տարածքում ծրագրված նոր ռազմական գործողությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են «անգլո-ֆրանսիական» գագաթնաժողով անցկացնել հարաբերությունների ամրապնդման նպատակով՝ Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու խոստումից հետո:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպին, որի հետ կապում են նաև իր եղբոր անունը։
Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Նիցցա քաղաք: Հունիսի 26-ին մասնակցելու է Պարսամյան վարժարանի 35-ամյակի հանդիսությանը:
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հունաստան: Նախարար Միրզոյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Հայտնում է ԱԳՆ-ն։
Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռեւս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռեւս չի ենթարկվել: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։
Չնայած լրագրողների առանձին հարցումներին պատասխանների միջոցով 2020թ. նոյեմբերի 9-10-ի դեպքերի առնչությամբ քննվող քրեական գործերի մասին համապատասխան ամփոփ տեղեկատվություն տրամադրվել է, սակայն դատելով նույնի առնչությամբ չդադարող բանավոր հարցումներից՝ թերևս առկա է ավելի հրապարակային մակարդակով այդ տեղեկատվությունը հանրայնացնելու անհրաժեշտությունը:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրության մասին, նկատեց՝ իրավական գործընթաց է տեղի ունենում, և ինքը՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, պարտավոր է դիրքորոշում չհայտնել։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ, որքան շուտ Նիկոլ Փաշինյանը հեռանա, այնքան ՀՀ-ի գործելու հնարավորությունները կմեծանան: Իսկ քանի դեռ այս իշխանությունները կան, Ադրբեջանը նույնիսկ գրավոր ստանձնած պարտավորությունները չի կատարում, կամ իրականացնում է իր պատկերացումների շրջանակում: Մասնավորապես, ըստ նրա՝ այսօր առաջնահերթ է Բերձորի հարցը, որը, ըստ էության, մինչև տարեվերջ կանցնի Ադրբեջանի վերահսկողությանը՝ կառուցվող այլընտրանքային 32 կմ երկարությամբ ճանապարհի տրամաբանության շրջանակում:
Էդգար Ղազարյանը` Ապարանի դեպքի, ներքաղաքական վիճակի մասին. ՈՒՂԻՂ։
«Դատավորը չպետք է «քնացնի» գործերը». Վլադիմիր Վարդանյան։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասներ է հայտնել «Դիմադրություն» շարժան կազմով Արցախ կատարած այցի մասին, որի ընթացքում հանդիպել են Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի, ինչպես նաև՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ:
Հետպատերազմյան ժամանակահատվածում և հատկապես 2021-ի նախընտրական արշավի ընթացքում պետական ողջ քարոզչությունը հիմնված էր նրա վրա, որ Նիկոլ Փաշինյանը բերելու է խաղաղություն, իսկ ընդդիմությունը` պատերազմ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ որևէ մեկն այդ օրերին չէր հարցնում, թե ինչի՞ վրա է հիմնված այդ պնդումը՝ ոնց են բերելու այդ խաղաղությունը:
ԱԺ արտահերթ նիստում այս պահին քննարկում են Վճռաբեկ դատարանի նորաստեղծ պալատների դատական կազմերի դատավորների թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը։ Թեկնածուներին, սակայն, ներկայացնում է ոչ թե Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, այլ ԲԴԽ անդամներից Դավիթ Խաչատուրյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանի զորամասերից մեկում հայտարարել է, որ «պատերազմից հետո ադրբեջանական բանակն էլ ավելի է ուժեղացել թե՛ մատակարարումների, թե՛ մարտունակության առումով», գրում է Minval.az-ը։
Հայաստանում արդար դատաքննության վիճակը բավարար չէ. Նարեկ Զեյնալյան:
Հայաստանը լավագույնս է կատարում Եվրոպական դատարանի վճիռները. Արտակ Զեյնալյան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ծավալուն հարցազրույց է տվել Habertürk TV-ին։ Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է նաև Թուրքիա-Հայաստանի հարաբերություններին։
Գերմանիան եւ Ֆրանսիան պետք է ներկայացնեն Եվրոպան Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ հաշտության բանակցություններում, երբ գա համապատասխան պահը: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հունիսի 27-ին La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում։
«Զրոյից՝ Հայաստան» կոնցեպցիան է լինելու Հայաստանի վերականգնման առանցքում։ Օրինակ, պետք է զրոյից սարքել նոր դատաիրավական համակարգ, որովհետև այլասերումներն այնքան խորքային են, որ կիսատ-պռատ լուծումներով արդյունք չի լինի։ Եվ այդ նոր համակարգի առանցքում պետք է լինեն անձնական և մասնագիտական արժանապատվություն ունեցող դատավորները, քննիչները, դատախազները։ Իսկ այդպիսիք կան, ու նրանք քիչ չեն։
Տիգրան Աբրահամյանը՝ ընդդիմության հետագա քայլերի և սահմանազատման գործընթացի մասին:
Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվում. ԲԴԽ գիտնական-անդամ Դավիթ Խաչատուրյան։
Վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար ընտրվել է 30 թեկնածու.Դավիթ Խաչատրյան:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի կողմից օկուպացված Քարվաճառի շրջան, որտեղ մասնակցել է «Քալբաջար-1» փոքր հիդրոէլեկտրակայանի բացմանը, գրում է Minval.az-ը։
ԱԺ-ն արտահերթ նիստով 6 դատավոր է ընտրում. ՈւՂԻՂ:
Նա այն կարծիքին է, որ աշխարհում ստեղծված իրադրությունն արժե քննարկել միմյանց հետ: Ինչպես սպասվում է, «մեծ քսանյակի» պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նոյեմբերի 15-16-ին տեղի կունենա Բալիում:
Ղարաբաղյան խնդիրը լուծվել է թուրք-ադրբեջանականն միության կողմից:Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերներով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից հուլիսի 7-ը պաշտոնական այցով կլինի Երևանի գործընկեր քաղաքներում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հադկաստանը եւ Եվրամիությունը (ԵՄ) հունիսի 27-ին կանցկացնեն ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը, որոնք ընդհատվել էին ավելի քան տասը տարի առաջ: Այդ մասին հաղորդել է Doordarshan India հեռուստաալիքը։