
45-ամյա տղամարդը ձերբակալվել է
Համյանքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Մուղնու 45-ամյա բնակիչը տնամերձ հողամասում և ջերմոցում աճեցնում է կանեփ, նաև պահում է թմրանյութ։
Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ 45-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խուզարկությամբ տղամարդու հողամասում և ջերմոցում հայտնաբերվել են կանեփի 39 բույս և շուրջ 24 գրամ կանեփանման չորացված զանգված։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։