Թուրքիան Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում համաձայնել է պաշտպանել դաշինքին անդամակցելու շուրջ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը:
Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Աղվան Հովսեփյանը 30.05.2022 թ-ից առ այսօր գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։
Ռումինիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կապիկի ծաղիկի երեք նոր հաստատված դեպքի մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը քննադատել է ներդրումների աճը հանածո էներգապաշաների բնագավառում Ուկրաինայի շուրջ իրադրության ֆոնին եւ կոչ է արել ավելի ակտիվոկեն պաշտպանելու անցումը վերականգնվող էներգետիկային:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2022թ. մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից ՀՀ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:
Ոչ միայն քրգործն է փակվել, այլեւ խեղդելու այդ տեսարանից հետո Արթուր անունով կարմիր բերետավորի պաշտոնը բարձրացրել են․ նրան դարձրել են դասակի հրամանատար՝ որպես իշխանություններին լավ ծառայած ոստիկան եւ որպես օրինակ մյուս ոստիկանների համար։
Եթե Վրաստանի ու Ուկրաինայի դեպքում կար հասկանալի բացատրություն՝ թուլացնում են Ռուսաստանի աշխարքաղաքական դիրքերը, Հայաստանի պարագայում նման բացատրություն չկա։ Դա պայքար է հին էլիտաների դեմ, ինչը վտանգավոր է նաև եվրոբյուրոկրատների համար
իմա, ինչպե՞ս կարելի է շրջանցել միջազգային իրավունքի տարրական նորմերը և իրավական ուժ չունեցող ինչ-որ միակողմանի պարտավորություններ հիշեցնող «հայտարարություն» կոչվածից (ի դեպ՝ սա չի վերաբերում ՌԴ-ին և Ադրբեջանին, քանզի իրենց սահմանադրությունների հիմքով դա իրավական ուժ ունի) բխեցնել այդ մարդկանց հերթական անգամ փախստական դառնալու պահանջ: Տարրական հարց. ի՞նչ կապ ունի Հայաստանը՝ Արցախի օրենսդրությամբ իր վարչատարածքային միավոր կազմող բնակավայրերից մարդկանց բռնությամբ տեղահանելու և Արցախի այլ վայրերում վերաբնակեցնելու ապօրինի նախաձեռնության հետ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։
Նիկոլ Փաշինյանն իր նախօրեի ասուլիսին, որը 50-ից ավելի լրատվամիջոց բոյկոտել էր, հերթական անգամ հատելով բոլոր կարմիր գծերը, անդրադարձավ մամուլին ու լրագրողներին։ Մեղադրեց խմբագիրներին նախկինների թալանի «փայատեր» լինելու համար, մի պատմություն պատմեց թերթերից մեկի գույքն ԱԱԾ-ին պատկանելու մասին, ծաղրեց խմբագիրներին, որոնց մի մասը 63 տարի խմբագիր է աշխատում։
Մեր օրերում զուտ անհատական անվտանգության տեսանկյունից շատ հարաբերական է գնահատել առաջին խրամատը կամ նրանից 5, 10, 15 կմ հետ տարբեր զորատեսակների մշտական տեղակայման վայրերը, դիրքերը, հրամանատարական կետերը, կրակակետերը և այլն։
Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը հաստատել են ընդհանուր դասագրքերը։
Նույնը վերաբերում է հայրենիքի դավաճանությանը՝ քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ․․․և վերջապես՝ զինվորականներ։
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչով դիմել է համաշխարհային հանրակցությանը՝ 110 միլիոն դոլար հատկացնելու Աֆղանստանի՝ երկրաշարժից տուժած բնակչության օգնությանը: Ինչպես հունիսի 28-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության (ՀՀՀՎ) պաշտոնական ներկայացուցիչ Ենս Լարկեն, այդ միջոցները թույլ կտան Փաքթիայի եւ Խոստի նահանգների 362 հազար բնակիչների աջակցություն ցույց տալ երեք ամսվա ընթացքում։
Ռուսաստանից ալմաստների վաճառքը կտրուկ դանդաղել է մայիսի վերջից, քանի որ երեսակողները ադամանդների պահանջարկն ընդունում են այլ աղբյուրներից:
Հունիսի վերջին Տոկիոյում օդի միջին ջերմաստիճանը դարձել է այդ շրջանի համար ռեկորդային բարձր դիտակումների ամբողջ ժամանակամիջոցում, որոնք կատարվում են 1875 թվականից: Հունիսի 28-ին այդ մասին հաղորդել է Nikkei թերթը։
«ԵԱՀԿ ՄԽ վերականգնման հնարավորություն գրեթե չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ շուրջ ստեղծված իրավիճակին ու ՀՀ իշխանությունների ակնարկներին՝ ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում առաջացող խնդիրների առնչությամբ:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, որն այցով գտնվում է Գերմանիայում, որտեղ անցկացվում է G7-ի գագաթնաժողովը, խոստացել է 200 մլն դոլար փոխհատուցում հատկացնել գլոբալ պարենային անկայունությունը հաղթահարելու համար: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
Ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել նաև Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) խորհրդի հավաքը, որին որպես ընտրված խորհրդի անդամ մասնակցել է Լիլիթ Բեգլարյանը։
«Եթե վաղը նախագահը հրամանագիր ստորագրի, որով պայմանական Հովիկ Աղազարյանին նշանակեն ԶՈՒ ԳՇ պետ, ես չեմ զարմանա, որովհետև այս մարդկանց չեն հետաքրքրում համակարգերը, պետությունը կամ պետական անվտանգությունը: Այս մարդիկ եկել են իրենց ներքին խնդիրները լուծելու, անձնական բարեկեցության հարցերը լուծելու, դրանց ճանապարհին իրենց համար կարևոր է, որ նույնիսկ ԶՈւ համակարգը, որը մաքուր զինվորական է, լինի կուսակցական ֆունկցիոներների ուղիղ վերահսկողության տակ: Թե վաղը պաշտպանության նախարար կամ ԳՇ պետ ում կնշանակեն, արդեն այդ համակարգերը ոչնչացված են»,- ի պատասխան՝ ասաց նա:
Գործակալությունը նշում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Ալբանիան մտադիր է բավարարել Ուկրաինայի նախագահի խնդրանքը:
Բերձորն ու Աղավնոն կհանձնվեն Ադրբեջանին։ Այս տեղեկությունը երեկ հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հաստատեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։ Ըստ Փաշինյանի՝ Բերձորի բնակիչների հարցերը կառավարությունը «լուծում» է․ բնակիչներին պետք է ապահովեն բնակարաններով, իսկ Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն։
«Այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- առցանց ասուլիսի ընթացքում այսպես, շատ ուղիղ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մոսկվան կպատասխանի այդ քայլին:
Հունաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ և «Ձախերի արմատական կոալիցիա» կուսակցության նախագահ Ալեքսիս Ցիպրասը EURACTIV-ին տված հարցազրույցում նշել է, որ մտահոգություններ ունի Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ։
Այդ դեպքում, ու՞մ են պետք երեկվա ասուլիսում Նիկոլի կոկորդիլոսի արցունքները: Ու՞մ են պետք պատերազմով սեփական ժողովրդին վախեցնելու հերթական շանտաժները:
«Փաշինյանը ցանկանում է խցկվել Ղարաբաղյան հարցի լուծմանն այն դեպքում, երբ ինքը հանձնել է ամեն ինչ, նա դավաճանել է Ղարաբաղի հայերին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի այն հատվածին, որը վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական պատասխանատվությանը և խաղաղապահների պատասխանատվության գոտուն:
Յոթի խմբի երկրները 5 միլարդ դոլար կհատկացնեն պարենային անվտանգության ապահովման համար: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցչին: Հունիսի 26 – 28-ը Գարմիշ Պարտենկիրխեն հայտնի առողջավայրի մերձակայքում տեղի է ունենում Յոթի խմբի գագաթնաժողովը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները չեն կարող ռուս-բրիտանական պատերազմի նախաբան դառնալ:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ: