
Ուկրաինայում Ռուսաստանի և Եվրոպայի բախում չի սպասվում. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքերի բախում Ռուսաստանի հետ չի սպասվում:
«Մենք պատերազմող կողմ չենք, պատերազմի մաս չենք: Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքեր չկան, և մարտի դաշտում Եվրոպայի բախում Ռուսաստանի հետ չի սպասվում», – ասել է նա ՝ Բրյուսելում Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Բորելը հերթական անգամ ընդգծել է, որ ԵՄ-ն միայն ռազմական օգնություն է ցուցաբերում Կիևին: