«Մենք աջակցում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանը և ցանկանում, որ այն րոպե առաջ բացվի»․ Չավուշօղլու

Թուրքական «Akşam» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան արտգործնախարարների հանդիպմանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ կայքի՝ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումն է արել. «Մենք աջակցում ենք Զանգեզուրի միջանցքին (բացմանը) և ցանկանում, որ այն րոպե առաջ բացվի»:

Հիշեցնենք, որ 44-օրյա արցախյան երկրորդ պատերազմից և 2020 թվկանաի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Թուրքիան և Ադրբեջանը մշտապես առաջ են քաշում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման: Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում միջանցքային տրամաբանությամբ ոչ մի հարց չի քննարկվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930