Բեռլինում տեղի է ունենում էկոակտիվիստների ցույց G7-ի գագաթնաժողովի կապակցությամբ. DPA
Շուրջ 40 էկոակտիվիստներ են հավաքվել ցույցի Բեռլինում Գերմանիայի ֆինանսների նախարարության շենքի մոտ՝ Յոթի խմբի (G7) գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ: Հունիսի 27-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ մի քանի մարդ իրեն սոսնձել էշենքին եւ երթեւեկելի մասին՝ արգելափակելով մուտքերը գերատեսչություն: Ոստիկանությունը փակել է նախարարության առջեւի փողոցը, այս պահի դրությամբ բերման ենթարկվածների մասին չի հաղորդվել:
Բողոքողները դուրս են եկել «Գլոբալ պարտքը = գլոբալ հանցագործության» եւ «G7, դուք պարտք եք, դուք էլ վճարեք. դուրս գրեք գլոբալ պարտքը» պլակատներով:
«Գերմանիան, ինչպես եւ գլոբալ Հյուսիսի շատ երկրներ, պատմական պատասխանատվություն է կրում կլիմայական ճգնաժամի համար, ինչ-որ չափով նա կլիմայական մեղք է կրում մնացած աշխարհի հանդեպ: Լինելով «յոթնյակի» երկիր՝ նա նաեւ վիթխարի ազդեցություն է գործում ընդհանուր համաշխարհային քաղաքականության վրա»,- ասել է ակտիվիստներից մեկը: