
Թուրքիայում բելառուս ալպինիստների անհետացումից հետո որոնողական աշխատանքներ են իրականացվում

Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկու բելառուս ալպինիստների անհետացման մասին տեղեկությունների հետ կապված Թուրքիայում որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացվում, և բելառուս դիվանագետները կապի մեջ են թուրքական իրավասու մարմինների հետ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բելառուս դիվանագետները մշտական կապի մեջ են Թուրքիայի իրավասու մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ, որոնողափրկարարական աշխատանքներն այս պահին կատարվում են, օգտագործվում են բոլոր առկա ռեսուրսները»,- ասված է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բելառուսից երկու քույրեր նոյեմբերի 16-ին արշավի են գնացել և անհետացել Ալադաղլարի լեռներում։