Բժիշկը խորհուրդ է տվել չչարաշահել մսի օգտագործումը
Միսը սպիտակուցի և այլ սննդանյութերի կարևոր աղբյուր է, սակայն դրա՝ չափից ավելի օգտագործումը կարող է մի շարք առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Որպեսզի դա տեղի չունենա, բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել կարմիր մսի օգտագործումը: Այս մասին Gazeta.Ru-ին ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը։
«Կարմիր մսի, հատկապես վերամշակված մսի մեծ քանակությամբ կանոնավոր օգտագործումը կապված է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկի հետ: Միսը տապակելիս կամ ապխտելիս կարող են առաջանալ քաղցկեղածին նյութեր»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը։
Բացի այդ, մսի մեջ հագեցած ճարպերի մեծ պարունակությունը կարող է բացասաբար անդրադառնալ սրտանոթային համակարգի առողջության վրա։ Այս ճարպերի մեծ քանակությամբ ընդունումը բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և կարող է հանգեցնել աթերոսկլերոզի զարգացմանը:
«Մսի որակը նույնպես կարևոր դեր է խաղում։ Հատկապես մտահոգիչ են վերամշակված միսը, ինչպիսիք է երշիկեղենը, որը հաճախ պարունակում է հավելյալ կոնսերվանտներ և հագեցած ճարպեր»,- նշել է բժիշկը։