Բաժիններ՝

Ուկրաինան գրեթե 3000 հակատանկային նռնականետ է ձեռք բերել Գերմանիայից

Ուկրաինայի կառավարությունը սեփական միջոցներով RGW 90 Matador տիպի եւս 2900 հակատանկային նռնականետ է գնել Գերմանիայի DND պաշտպանական կոնցեռնից: Հունիսի 26-ին այդ մասին հաղորդել է Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախարարների կաբնիետի աղբյուրներ։

Թերթի տվյալներով՝ մարտին Կիեւի կողմից DND-ից պատվիրված 5100 Matador-ներին այժմ ավելացել է եւս 2900 միավոր զենք: Այսպիսով, Ուկրաինան ընդհանուր առմամբ ձեռք է բերել շուրջ 8000 հակատանկային նռնականետ: Պատվերն, ինչպես նշում է թերթը, իրականացվել է երկու մասնաբաժիններով:

Նախ մատակարարվել է 2300 միավոր, իսկ այնուհետեւ եւս 576-ը: Երեքշաբթի օրը Գերմանիայի կառավարությունն առաջին անգամ հրապարակել է Ուկրաինային հանձնված զինամթերքի ցանկը եւ հետագա մատակարարումների պլանը, որը ներառում է 30 Gepard զենիթային ինքնագնաց կայանքներ, IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգ, երեք Mars տիպի համազարկային կրակի հրթիռային համակարգեր, 22 բեռնատար եւ 80 պիկապ:

Արդեն մատակարարված զինամթերքի եւ նյութերի ցանկում կա 38 կետ, ցանկում պլանավորված է եւս 25-ը:

Իր հերթին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հունիսի 21-ին հայտնել է, որ իր երկիրը Գերմանիայից ստացել է Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբիցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս