Զելենսկին G7-ի ղեկավարներին հայտարարել է, որ «այժմ ժամանակը չէ բանակցությունների համար»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Յոթի խմբի (G7) ղեկավարներին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների համար ժամանակը չի եկել եւ որ Ուկրաինան պետք է համախմբի իր դիրքերը: Հունիսի 27-ին այդ մասին հաղորդել է AFP գործակալությունը վկայակոչելով Ելիսեյան պալատը։
«Նախագահ Զելենսկին բոլորին շատ հստակ պատասխան տվեց, որը հետեւյալն է, որ այժմ ժամանակը չէ բանակցությունների համար:
Ուկրաինան դրանք կսկսի այն ժամանակ, երբ կկարողանա դրանք վարել ուժեղ դիրքից»,- նշել են Ելիսեյան պալատում: Զելենսկին տեսակապով հանդես է եկել G7-ի գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Բավարիայի Էլմաու դղյակում՝ Գերմանիայի հարավում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: