Բաժիններ՝

Նա չեմպիոն է․ «Ինտեր»-ի նախագահը՝ Մխիթարյանի մասին

Միլանի «Ինտերի» նախագահ Բեպպե Մարոտտան կարծիք է հայտնել, որ ակումբի կողմից վերջին տարիներին ազատ գործակալների շուկայից օգտվելը պետք է արժանանա գովասանքի, այլ ոչ թե քննադատության։

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ի այսօրվա թողարկումը և FCInterNews.it-ը, Մարոտտան այս մասին ասել է երեկ՝ Բեպպե Սևերնինիի նոր գրքի շնորհանդեսի ժամանակ։ Նա պնդել է, որ «ներաձուրիները» բացահայտել են հնարավորություններ շուկայում և օգտագործել դրանք ի շահ ակումբի:

Մարոտտան, ով նախկինում ղեկավարել է «Յուվենտուսը», որպես օրինակ մատնանշել է Հենրիխ Մխիթարյանին՝ նշելով, որ հայ կիսապաշտպանը 2022 թվականին ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Ինտերին»՝ «Ռոմայում» իր պայմանագրի ավարտից հետո, և օգնել է թիմին նվաճել երկու չեմպիոնական տիտղոս։

«Մեզ մեղադրում են չափից շատ ազատ գործակալների հետ պայմանագիր կնքելու համար, սակայն դա մեծ հնարավորություններ է տալիս ակումբին, ինչը պետք է դիտարկել։

Ֆուտբոլում կան շատ տաղանդներ և չեմպիոններ, որոնք հասանելի են։ Ինձ համար Մխիթարյանը չեմպիոն է, քանի որ նա շատ ուշադիր է և բծախնդիր, նա մանրուքներին շատ է տեղ տալիս։ Նա չի կարող հիասթափեցնել»,- նշել է Մարոտտան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս