ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը հանդիպել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակության հետ

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կ. Կոսաչովը հանդիպել է Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:

«Մենք ուրախ ենք շարունակել մեր շփումները, որոնք ունեն բազմամյա պատմություն և տարբեր ձևաչափեր: Մեզ շատ բաներ են հաջողվել արնել: Մենք շահագրգիռ ենք շարունակել աշխատանքը»,- նշել է Կոնստանտին Կոսաչովը։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ հայ գործընկերները գնահատում են ընկերների հետ վստահելի շփումները, ում աջակցության վրա կարելի է հույս դնել։

Կոնստանտին Կոսաչովն ու Արմեն Աշոտյանը ճշտել են նաև կողմերի դիրքորոշումները երկկողմ միջկուսակցական և միջխորհրդարանական հարաբերությունների հարցերի շուրջ:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930