
G7-ի երկրները մինչև 5 մլրդ դոլար կհատկացնեն պարենային անվտանգության համար. DPA

Յոթի խմբի երկրները 5 միլարդ դոլար կհատկացնեն պարենային անվտանգության ապահովման համար: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցչին: Հունիսի 26 – 28-ը Գարմիշ Պարտենկիրխեն հայտնի առողջավայրի մերձակայքում տեղի է ունենում Յոթի խմբի գագաթնաժողովը:
Կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով Էլմաու դղյակ են ժամանել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իտալիայի եւ Ճապոնիայի վարչապետներ Բորիս Ջոնսոնը, Ջասթին Թրյուդոն, Մարիո Դրագին եւ Ֆումիո Կիսիդան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: