
Յոթի խումբը հավանություն է տվել «գլոբալ կլիմայական ակումբի» ստեղծման՝ Գերմանիայի պլաններին. DPA

Յոթի խումբը (Գերմանիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա եւ Ճապոնիա) հավանություն է տվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությանը «գլոբալ կլիմայական ակումբի» ստեղծման վերաբերյալ: Հունիսի 28-ին այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով G7-ի գագաթնաժողովի, որը տեղի է ունենում Գերմանիայի հարավի Էլմաու դղյակում, ամփոփիչ պաշտոնական հաղորդագրության նախագիծը։
G7-ի երկրների ղեկավարները «հավանություն են տալիս այդ բաց եւ համագործակցության վրա հիմնված ակումբի նպատակներին եւ մտադիր են աշխատել գործընկերների հետ մինչեւ 2022 թվականի վերջը դրա ստեղծման նպատակով»,- մեջբերում է անում գործակալությունը փաստաթղթից, հաղորդել էՏԱՍՍ-ը: