
Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում չի պատրաստվում հանդիպել Հունաստանի վարչապետին

Էրդողանը ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ անցկացրած ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ իր անձնական հրավերով կազմակերպված Թուրքիա այցից ընդամենը 2-3 շաբաթ անց Հունաստանի վարչապետը ԱՄՆ Սենատի ամբիոնից քննադատել է Անկարային։ Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
«Մեզ համար պարզ է Հունաստանի իշխանությունների իրական դեմքը։ Նրանց մասով, ովքեր Անկարայի հետ երկխոսությունից խուսափում են և տարբեր հնարքների են դիմում, մեր դիրքորոշումը պարզ է: Ուստի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ես չեմ պատրաստվում հանդիպել Միցոտակիսի հետ։ Մենք դուրս ենք եկել Թուրքիա-Հունաստան Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի համաձայնագրից։ Այս թեման մեզ համար փակ է։ Հետագա բոլոր շփումները կախված են Հունաստանի ղեկավարության գործողություններից»,- ասել է Էրդողանը։