Լիպարիտ Մելիքջանյանը, Գևորգ Գյոզալյանը և Արթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ

Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին։

Լիպարիտ Մելիքջանյանն ընտրվել է 68 կողմ ձայնով, Գևորգ Գյոզալյանը ՝ 67 կողմ ձայնով, ՔՊ-ական նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը նույնպես ընտրվել է 67 կողմ ձայնով:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր 9 անձի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930