Բաժիններ՝

Բայդենն Աֆրիկյան միության ղեկավարի հետ քննարկել է պարենային անվտանգության իրավիճակը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Աֆրիկյան միության (ԱՄ) նախագահ, Սենեգալի նախագահ Մակի Սալլի հետ քննարկել է ուկրաինական հակամարտության ազդեցությունն Աֆրիկայում պարենային անվտանգության ոլորտի իրադրության վրա: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը: Միացյալ Նահանգների վարչակազմի տվյալներով՝ Բայդենը Սալլի հետ հանդիպել է Գերմանիայում Յոթի խմբի գագաթնաժողովի հարթակներում:

Կողմերը նաեւ քննարկել են այդ ուղղությամբ «Մեծ յոթնյակի» հետագա ջանքերը: Ղեկավարների հանդիպմանն առանձին թեմա է դարձել G7-ի նախագծի շրջանակներում նոր ձեռնարկության ստեղծումը Սենեգալում, որը տարեկան կարտադրի կորոնավիրուսի դեմ «միլիոնավոր դեղաչափերի պատվաստանյութեր», ինչպես նաեւ պատրաստուկներ այլ հիվանդությունների դեմ պայքարի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս