ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ռիչարդ Գրենելը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իլհամ Ալիևն անընդհատ խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, չի թաքցնում իր նպատակները՝ հարձակվել Հայաստանի վրա, բա ՆԱՏՕ անդամ երկրները՝ Իտալիա, Սլովակիա, Թուրքիայի մասին չենք խոսում, բա ո՞նց եղավ, որ մի երկիր չի թաքցնում իր նպատակները մյուս երկրի նկատմամբ, չգիտես՝ ինչու, ժողովրդավար երկրները շատ հանգիստ պատրաստ են փողի դիմաց զենք վաճառել
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մտադիր են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում: Այս մասին հայտնում է Rhein-Zeitung թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են փաստացի անտեսված տոնին՝ ՀՀ ԶՈւ կազմավորման օրվան՝ հունվարի 28-ին, մասնավորապես՝ վարչախմբի ղեկավարի թշնամական մտքերին՝ հնչեցված ՊՆ-ում, այն է՝ «մեր բանակը պետք է ապահովի բացառապես ՀՀ ինքնիշխան տարածքի պահպանությունը», «զինվորը չպետք է զոհաբերվի», և այլն։
Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են նախկին նախագահ Բաշար Ասադի զարմիկին՝ Աթեֆ Նաջիբին։ Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։ Նաջիբին ձերբակալել են Լաթաքիայում։
Նիկոլի այսօրվա ասուլիսում կրկին հնչել են բազմաթիվ կեղծ պնդումներ, խեղաթյուրված գնահատականներ, էժան մանիպուլյացիաներ և դասական ստեր։
Թուրքական անկախ «Medyascope» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Ռուշեն Չաքըրը «Հորիզոնում կա՞ Թուրքիա-Իսրայել մերձեցում» վերնագրով տեսանյութ է հրապարկել։ Տեսանյութում անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին՝ Չաքըրը նշել է, որ այդ երկրների հարաբերությունները պատմության ողջ ընթացքում ունեցել են վերելքներ ու վայրէջքներ։
Հունվարի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի միջև։
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) բաժնեմաս է գնել Իսրայելի «Թամար» գազային հանքավայրում։ Այս մասին ասվում է SOCAR-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հակված եմ կարծել, որ Էրդողանը իր վասալներին փողկապներ է ուղարկում ու պարտադրում դրանք հագնել նույն օրը։ Էդ օրն ենք ընկել»։
Հունվարի 29-ին Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում հավանություն տվեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Բյուջեն կազմում է 44 մլն եվրո։
Ըստ գերատեսչության՝ օգնությունը ցուցաբերվում է՝ հաշվի առնելով ինչպես Ուկրաինայի կարիքները, այնպես էլ Պաշտպանության ուժերի ռեսուրսների հետ կապված իրադրությունը։
Չադի նախագահ Մահամաթ Իդրիս Դեբին երկրում ֆրանսիական ռազմական ներկայության «արդյունավետ ավարտը» նշող այս օրն անվանել է «բացառիկ»։
Ռուսական «Ռոսնանո» պետական կորպորացիայի երեք թոփ մենեջերները բերման են ենթարկվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքների հանգեցնելու գործով, հայտնում է ՌԴ ՆԳՆ-ն՝ մանրամասնելով, որ խոսքն ավելի քան 43 միլիարդ ռուբլու չարաշահման վերաբերյալ հետաքննության մասին է: Բերման են ենթարկվել «Ռոսնանո»-ի գործադիր տնօրեն Բորիս Պոդոլսկին, ֆինանսների գծով գործադիր տնօրեն Արթուր Գալստյանը և հաշվապահական մեթոդիկաբանության, հարկման և հաշվետվությունների […]
Պատանդների նոր խմբի ազատ արձակման դիմաց իսրայելական բանտերից ազատ կարձակվի 90 պաղեստինցի բանտարկյալ։ Նրանցից 9 դատապարտված են ցմահ ազատազրկման, 91-ը՝ երկարատև ազատազրկման։
Իր հերթին, «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Քասեմն ասել է, որ Իսրայելը զինադադարի պայմանները Լիբանանի հարավում խախտել է ավելի քան 1300 անգամ։ Նա նաև ընդգծել է, որ «Հեզբոլլահ»-ն անհիմն է համարում Լիբանանից ուժերի դուրսբերման ժամկետը երկարաձգելու Իսրայելի որոշումը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ հունվարի 31-ի գիշերը տարբեր մարզերում ոչնչացվել է ուկրաինական 49 անօդաչու թռչող սարք։
Ռիչարդ Բաթոնը նաեւ աշխարհի հնգակի չեմպիոն է (1948-1952)։
Եվրասիական միության կառավարությունների ղեկավարները ստորագրել են արժեթղթերի տեղադրման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին համաձայնագիրը: Հայաստանից փաստաթուղթը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ստորագրման արարողությունը կայացել է Ալմաթիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:
«Ապաշրջափակման վերաբերյալ գրավոր պատասխան Բաքվից չի ստացվել դեռևս: Գրավոր առաջարկ ներկայացրել ենք Կազանում ունեցած բանավոր քննարկումից հետո, գրավոր առաջարկին պաշտոնական գրավոր պատասխան չի ստացվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բանավոր պատասխան ստացել են, բայց ճիշտ չի լինի, որ պատասխանը կիսի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ԲՐԻԿՍ-ի երկրներն ստեղծեն իրենց արժույթը և հրաժարվեն փոխադարձ հաշվարկներում օգտագործել ամերիկյան դոլարը, ապա նրանց 100% մաքսատուրքեր են սպասվում ԱՄՆ ներկրվող ապրանքների համար:
ԵԱՏՄ-ում համատեղ բիզնես նախագծերի համար անհրաժեշտ է ներդնել մատչելի ֆինանսավորման համակարգեր։ Այս մասին Ալմաթիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հրադադարի առաջին օրվանից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումներն ավելացել են՝ հասնելով օրական մինչև 600 բեռնատարի։ Բացի այդ, Իսրայելը Գազայի բնակիչներին թույլ է տվել վերադառնալ անկլավի հարավից հյուսիս:
«Ես այդ թեմայի հետ առաջին անգամ եմ առնչվում, ինձ չի ասել այդպիսի թեմա, որ ես ինչ-որ ձևով ռեակցիա տայի: Բայց մյուս կողմից, եթե չեմ սխալվում, այդ թեմայի վերաբերյալ իմ հրապարակային դիրքորոշումն արտահայտել եմ»,- պատասխանեց Փաշինյանը:
Միջազգային հարաբերություններում էլ է առաջնորդվում «չեմ հիշում» թեզով, դրա համար աղետն աղետի հետեւից բերում է։
Հունվարի 30-ին տեղի է ունեցել ԵՄԿԽ-ի նեղ կազմով նիստ։ Այնտեղ միավորման հինգ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ներկայացուցիչները քննարկել են առանցքային և զգայուն հարցեր։
Օդաչուները ստիպված են եղել ընդհատել վայրէջքը և շրջել օդանավը։ Նրանք երկրորդ փորձից, ի վերջո, ապահով վայրէջք են կատարել։
«Կարծում էի Դավոսում Ցեղասպանության մասին արված հայտարարություններից կհարցնեք». Զախարովայի ու Հայկ Խալաթյանի լարված երկխոսությունը
Ցեղասպանությունն անժխտելի է ու մեր ինքնության մասին է։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ Ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը ՀՀ–ում քրեական հանցագործություն է. Ցեղասպանության հարցն անքննելի է և անժխտելի։
Վրաստանի նախագահի նստավայրի հանդիսությունների սրահից հանվել է Եվրամիության դրոշը։ Նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլին թողել է միայն պետական դրոշը և նախագահական շտանդարտը, հայտնում է «Սպուտնիկ Վրաստան» գործակալությունը։